Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 26 Կատարողական վարույթի նյութերի մատչելիությունը. 1. Կատարողական վարույթի նյութերը կարող են ստեղծվել և պահվել թղթային կամ այլ նյութական կրիչով կամ էլեկտրոնային ձևով։ Կատարողական վարույթի հետ կապված գործավարության կարգը սահմանում է արդարադատության նախարարը. 2. Կատարողական վարույթի մասնակիցներին հասանելի են կատարողական վարույթի բոլոր նյութերը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի. 3. Պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների պաշտպանության նպատակով արդարադատության նախարարը կարող է սահմանել փաստաթղթերի և տվյալների ցանկ, որոնք չեն տրամադրվում կատարողական վարույթի մասնակիցներին՝ պայմանով, որ դա չի խոչընդոտում վերջիններիս կողմից կատարողական վարույթում իրենց իրավունքների իրացումը կամ պարտականությունների կատարումը. 4. Կատարողական վարույթի մյուս սուբյեկտներն իրավունք ունեն ծանոթանալու վարույթի նյութերին այնքանով, որքանով դա անհրաժեշտ է վարույթում իրենց իրավունքներն իրացնելու և պարտականությունները կատարելու նպատակով. 5. Կատարողական վարույթի՝ պետական գաղտնիք պարունակող նյութերն ամբողջ ծավալով կամ դրանց մի մասը, հարկադիր կատարողից բացի, կատարողական վարույթի մյուս սուբյեկտներին չեն տրամադրվում, եթե առկա է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածման վտանգ: Կատարողական վարույթի՝ պետական գաղտնիք պարունակող նյութերը կատարողական վարույթի մասնակիցներին տրամադրվում են, իսկ կատարողական վարույթի մյուս սուբյեկտները դրանց ծանոթանում են «Պետական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված կարգով. 6. Կատարողական վարույթի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները հանրամատչելի են, բացառությամբ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների. 1) կատարողական վարույթի հարուցման հիմք հանդիսացած կատարման ենթակա ակտի մասին տվյալները. 2) կատարողական վարույթի հարուցման, կասեցման, ավարտման, վերսկսման, կարճման, այդ որոշումների իրավական հիմքերի և ամսաթվերի վերաբերյալ տվյալները. 3) պահանջատիրոջ և պարտապանի անունները (անվանումները). 4) հարկադիր կատարման ենթակա պարտավորության վերաբերյալ տեղեկությունները։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 26 7. Կատարողական վարույթի սուբյեկտները ինչպես վարույթի ընթացքում, այնպես էլ դրա ավարտից կամ կարճումից հետո պարտավոր են այլ անձանց չփոխանցել կատարողական վարույթի վերաբերյալ իրենց հայտնի դարձած ոչ հանրամատչելի տեղեկությունները, բացառությամբ եթե այդպիսի պարտականություն ունեն օրենքով։ Սույն մասով սահմանված արգելքը չի տարածվում տեղեկություններն աշխատողներին և ծառայություն մատուցող անձանց փոխանցելու վրա՝ այնքանով, որքանով նման փոխանցումն անհրաժեշտ է վերջիններիս աշխատանքային (ծառայողական) և պայմանագրային պարտավորությունների կատարման համար. 8. Կատարողական վարույթի (վարույթների) մասին տեղեկությունները կարող են առանց սահմանափակման հրապարակվել (փոխանցվել), եթե դա արվում է ապանձնավորված կերպով, և դրանով չեն տարածվում պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ. 9. Կատարողական վարույթի նյութերը կարող են օգտագործվել մասնակիցների լրիվ կամ մասնակի համընկնող կազմ ունեցող այլ կատարողական վարույթով. 10. Միջանկյալ դատական ակտը կայացրած դատարանին, Սահմանադրական դատարանին, Բարձրագույն դատական խորհրդին հասանելիություն է տրվում իրենց որոշման կատարման նպատակով հարուցված կատարողական վարույթի բոլոր նյութերին՝ էլեկտրոնային կատարողական վարույթի համակարգի միջոցով, կամ ուղարկվում են կատարողական վարույթի հարուցման, կասեցման, ավարտման, վերսկսման և կարճման մասին որոշումները՝ սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով։ |