FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  82

Արտոնագրային հավատարմատարները.
1. Գյուտի հայտ ներկայացնելու, հայտով նամակագրություն վարելու, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված իրավունքների ձեռքբերման և տնօրինման հետ կապված գործողությունները հայտատուն կարող է կատարել իր նշանակած արտոնագրային հավատարմատարի միջոցով.
2. Արտոնագրային հավատարմատար կարող է լինել`
    1) Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն և բարձրագույն կրթություն ունեցող այն անձը, որը պետական լիազոր մարմնում հանձնել է համապատասխան քննություն և որակավորվել է որպես արտոնագրային հավատարմատար.
    2) Հայաստանի Հանրապետության կազմակերպությունը, որում աշխատում է սույն մասի 1-ին կետի պահանջներին համապատասխանող առնվազն մեկ անձ.
3. Կողմերը, որոնք, սույն օրենքի համաձայն, իրականացնում են իրավունքների հետ կապված գործողություններ, կարող են նաև դատարաններում և այլ պետական մարմիններում ներկայացվել արտոնագրային հավատարմատարի կողմից, ինչպես նաև նրա մոտ աշխատող լիազորված անձի միջոցով, պայմանով, որ նրանք համապատասխանում են դատարանում և այլ պետական մարմիններում հանդես գալու մասին օրենքով սահմանված պահանջներին: Այս դեպքերում արտոնագրային հավատարմատարն իրավունք ունի վարձատրվելու իր աշխատանքի դիմաց և հատուցում ստանալու իր ծախսերի դիմաց.
4. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական լիազոր մարմինն անցկացնում է արտոնագրային հավատարմատարների որակավորման քննություններ: Արտոնագրային հավատարմատարների որակավորման քննությունների անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը: