Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 7 Հատուցման գումար ստանալու իրավունք ունեցող անձանց որոշումը. 1. Զինծառայողի հաշմանդամության դեպքում հատուցման գումարը վճարվում է այդ զինծառայողին կամ իր կողմից սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված համապատասխան պետական մարմին ներկայացված դիմումում նշված անձին, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքի: Սույն մասում նշված դիմումի ձևը և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը. 2. Զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու դեպքում կամ այն դեպքում, երբ մարտական գործողություններում ստացված վնասվածքների հետևանքով առաջացած մտավոր կամ հոգեկան անկարողության հետևանքով զինծառայողը չի կարող ներկայացնել սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը` 1) հատուցման գումարը վճարվում է շահառուներին՝ շահառուների համաձայնությամբ որոշված շահառուի միջոցով. 2) շահառուների միջև համաձայնության բացակայության դեպքում վճարման ենթակա հատուցման գումարը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով բաժանվում է շահառուների միջև և վճարվում է նրանցից յուրաքանչյուրին առանձին. 3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքում հատուցման գումարը բաժանվում է Կառավարության սահմանած կարգով հետևյալ սկզբունքներով. 1) հատուցման ընդհանուր գումարը բաժանվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ կամ 4.1-ին մասերով սահմանված շահառուների թվի վրա. 2) եթե շահառուներից մեկը մահանում է, ապա այդ անձին վճարման ենթակա հատուցման գումարը չի ներառվում ժառանգական զանգվածի մեջ և հավասարաչափ բաժանվում է մնացած շահառուների միջև. 4. Եթե բացակայում են սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 4.1-ին մասերով սահմանված շահառուները, ապա սույն օրենքով սահմանված հատուցման գումարները չեն վճարվում. 5. Եթե մահանում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ կամ 4.1-ին մասերով սահմանված միակ շահառուն, ապա այդ շահառուին վճարման ենթակա հատուցման գումարը չի ներառվում ժառանգական զանգվածի մեջ, և այդ գումարի վճարման պարտավորությունը դադարում է: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 7 6. Եթե մահանում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետում նշված հիմքով շահառու ճանաչված զինծառայողը, և առկա չեն սույն օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետում նշված հանգամանքները, ապա մահացած զինծառայողի` հատուցման գումար ստանալու իրավունքը չի ներառվում ժառանգական զանգվածի մեջ և դադարում է. 7. Սույն հոդվածի դրույթների կիրառումն ապահովելու նպատակով Կառավարությունը սահմանում է շահառուների շրջանակը որոշելու կարգը, շահառուների միջև համաձայնության առկայությունը, բացակայությունը կամ փոփոխությունը հիմնավորվելու կարգը, շահառուների շրջանակում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները համապատասխան պետական մարմիններին և Հիմնադրամին տրամադրելու կարգը: |