Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 105 Դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների բովանդակությունը. 1. Տեղական ինքնակառավարման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի հսկողությանը հանձնելը նշված մարմինների պահանջները կատարելու պարտականություն դնելն է. 2. Պատճառած վնասը հարթելու պարտականությունը դրվում է` հաշվի առնելով անչափահասի կամ 21 տարին չլրացած անձի և նրա ընտանիքի գույքային դրությունը, ինչպես նաև նրա համապատասխան հմտությունները կամ աշխատանքային ունակությունները. 3. Ժամանցի ազատության սահմանափակումը և անչափահասի կամ 21 տարին չլրացած անձի վարքագծի նկատմամբ հատուկ պահանջների սահմանումը կարող է նախատեսել որոշակի վայրեր այցելելու, ժամանցի որոշակի ձևերի, այդ թվում՝ որոշակի անձանց հետ շփվելու, տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված արգելք կամ օրվա որոշակի ժամերին տնից դուրս գտնվելու, առանց տեղական ինքնակառավարման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության այլ վայրեր ուղևորվելու իրավունքի սահմանափակում. 4. Ուսման անցնելը, ուսումը շարունակելը, 18-ից մինչև 21 տարեկանում հանցանք կատարած անձի՝ տեղական ինքնակառավարման մարմնի միջնորդությամբ աշխատանքի անցնելը ուսման անցնելու, ուսումը շարունակելու կամ աշխատանքի տեղավորվելու՝ դատարանի սահմանած պարտականությունն է. 5. Հատուկ կրթական, մարզական, մշակութային կամ հանրային ծրագրերին կամ միջոցառումներին ներգրավվելը հատուկ կրթական, մարզական, մշակութային կամ հանրային ծրագրին կամ միջոցառմանը ներգրավվելու պարտականությունն է, իսկ վերականգնողական հաստատությունում վերականգնողական ծրագրին մասնակցելը նշված հաստատությունում իրականացվող վերականգնողական ծրագրին մասնակցելու պարտականությունն է: |