Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ article 24 Գաղտնիության ռեժիմի ապահովման միջգերատեսչական և գերատեսչական վերահսկողությունը. 1. Գաղտնիության ռեժիմի ապահովման նպատակով սահմանվում է միջգերատեսչական և գերատեսչական վերահսկողություն. 2. Գաղտնիության ռեժիմի ապահովման փաստացի վիճակի ուսումնասիրման ու գնահատման, թերությունների և խախտումների հայտնաբերման, պատճառների ճշտման և դրանց վերացման ու կանխման նպատակով միջգերատեսչական վերահսկողությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում, իրավաբանական անձանց մոտ իրականացնում է լիազոր մարմինը՝ ստուգումների միջոցով. 3. Գաղտնիության ռեժիմի ապահովման ստուգումներն իրականացնում են լիազոր մարմնի ղեկավարի ստեղծած հանձնախմբերը. 4. Գաղտնիության ռեժիմի ապահովման ստուգումներն անցկացվում են լիազոր մարմնի ղեկավարի ստորագրած, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով կնքված կարգադրագրի հիման վրա։ Կարգադրագրում նշվում են ստուգվող պետական և տեղական ինքնակառավարման մարմնի, կազմակերպության, իրավաբանական անձի անվանումը, ստուգումը կատարելու ժամկետը, ստուգում կատարող անձանց տվյալները (պաշտոնը, անունը և ազգանունը). 5. Լիազոր մարմինն իրավունք ունի ստուգումներին ներգրավելու այլ պետական մարմինների մասնագետների, եթե նշված անձինք ունեն պետական գաղտնիքին առնչվելու համապատասխան ձևի թույլտվություն՝ համաձայնեցնելով տվյալ մարմինների ղեկավարների հետ։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ article 24 6. Գաղտնիության ռեժիմի ապահովման ստուգման համար ձևավորվող հանձնախմբերում ընդգրկվում են պետական գաղտնիքին առնչվելու համապատասխան ձևի թույլտվություն ունեցող առնվազն երեք աշխատող` կախված ստուգվող փաստաթղթերի և արտադրանքի ծավալից: Հանձնախմբի անդամներն իրավունք ունեն ծանոթանալու ստուգվող հարցերի հետ կապված բոլոր փաստաթղթերին, հաշվառման մատյաններին և այլ նյութերին, իրենց իրավասության սահմաններում պահանջելու գրավոր բացատրություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ: Արտաքին հետախուզության ծառայությունում միջգերատեսչական վերահսկողության շրջանակում ստուգվում են գաղտնիության ռեժիմի պահպանման տեխնիկական հագեցվածության և կահավորվածության պայմանները, իսկ միջգերատեսչական վերահսկողության շրջանակում ստուգման ենթակա մյուս հարցերը՝ Արտաքին հետախուզության ծառայության պետի հետ նախապես համաձայնեցված դեպքերում և ծավալներով. 7. Ստուգումներն անցկացվում են առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում, անհրաժեշտության դեպքում լիազոր մարմնի ղեկավարի կողմից ստուգման ժամկետը կարող է երկարաձգվել առավելագույնը ևս 15 աշխատանքային օրով. 8. Ստուգումների արդյունքների վերաբերյալ կազմվում է եզրակացություն, որում արտացոլվում են գաղտնիության ռեժիմի ապահովման վիճակը, հայտնաբերված թերություններն ու խախտումները, ինչպես նաև դրանք վերացնելու առաջարկությունները` նշելով կատարման ողջամիտ ժամկետները. 9. Լիազոր մարմնի կազմած եզրակացությունն ուղարկվում է այն պետական և տեղական ինքնակառավարման մարմնի, կազմակերպության, իրավաբանական անձի ղեկավարին, որտեղ կատարվել է ստուգումը: Համատեղ աշխատանքների իրականացման դեպքում եզրակացությունն ուղարկվում է նաև պատվիրատու կազմակերպության ղեկավարին: Ստուգվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինը, կազմակերպությունը, իրավաբանական անձը եզրակացությունն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կազմում է հայտնաբերված թերությունների ու խախտումների վերացման և եզրակացության մեջ նշված առաջարկությունների կատարման միջոցառումների պլան-ժամանակացույց։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ article 24 9.1. Արտաքին հետախուզության ծառայության հետ համագործակցող և միայն վերջինիս կողմից տրված՝ գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունք ստացած իրավաբանական անձանց մոտ միջգերատեսչական վերահսկողությունն իրականացնում է Արտաքին հետախուզության ծառայությունը: Արտաքին հետախուզության ծառայության կողմից սույն մասով սահմանված միջգերատեսչական վերահսկողությունն իրականացվում է սույն հոդվածով սահմանված կարգով և լիազորություններով. 10. Գաղտնիության ռեժիմի ապահովման գերատեսչական վերահսկողությունը, սույն օրենքին համապատասխան, իրականացնում են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները տնօրինելու լիազորությամբ օժտված պետական մարմինները: Նշված մարմինները պարտավոր են վերահսկել գաղտնիության ռեժիմի ապահովման արդյունավետությունը. 11. Գաղտնիության ռեժիմի ապահովման գերատեսչական ստուգումներն իրականացնում են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները տնօրինելու լիազորություններով օժտված պետական մարմինների (այդ մարմիններում, ստորադաս և համատեղ աշխատանքներ կատարող կազմակերպություններում) ղեկավարների կողմից ստեղծված հանձնախմբերը. 12. Գաղտնիության ռեժիմի ապահովման գերատեսչական ստուգման համար ձևավորվող հանձնախմբերում ընդգրկվում են պետական գաղտնիքին առնչվելու համապատասխան ձևի թույլտվություն ունեցող առնվազն երկու աշխատող` կախված ստուգվող փաստաթղթերի և արտադրանքի ծավալից. 13. Հանձնախմբի կազմած գերատեսչական ստուգման եզրակացությունը ներկայացվում է ստուգվող և վերադաս կազմակերպության ղեկավարներին, ինչպես նաև ուղարկվում է լիազոր մարմին: |