Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 30 4. «Տրված կարգապահական տույժի հանում» խրախուսանքը զինծառայողին կարող է տրվել միայն սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված յուրաքանչյուր կարգապահական տույժը կրելու ժամկետի ոչ պակաս, քան կեսը լրացած լինելու դեպքում: Միաժամանակ մեկից ավելի կարգապահական տույժ չի կարող հանվել, և մեկից ավելի կարգապահական տույժ ունենալու դեպքում հանվում է ստացած վերջին կարգապահական տույժը. 5. «Տրված կարգապահական տույժի հանում» խրախուսանքը չի կարող տրվել «ռազմաուսումնական հաստատությունից հեռացում» կարգապահական տույժի դեպքում. 6. «Պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու դեպքում զինծառայողը ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում նշանակվում է մինչև կարգապահական տույժը ստանալը զբաղեցրած կամ դրան հավասարազոր պաշտոնում` համապատասխան թափուր հաստիքի առկայության դեպքում և ատեստավորման կարգով. 7. «Զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու դեպքում զինծառայողին ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում շնորհվում է մինչև կարգապահական տույժը ստանալն ունեցած զինվորական կոչումը` անկախ զբաղեցրած պաշտոնից: Այս դեպքում մինչև զինվորական կոչման իջեցումն ունեցած զինվորական կոչման կրման ժամանակահատվածը հաշվարկվում է տվյալ զինվորական կոչման կրման համար օրենքով սահմանված ժամկետում. 8. «Հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետը կասեցնելը» կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու դեպքում զինծառայողի հերթական զինվորական կոչման կրման հաշվարկի ընթացքը վերսկսվում է: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 30 Կարգապահական տույժերը հանելու կարգը. 1. Զինծառայողները համարվում են կարգապահական տույժ չունեցող` կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու դեպքում. 2. Կարգապահական տույժը կրելու ժամկետը համարվում է լրացած` 1) «նկատողություն» կարգապահական տույժի տրման օրվանից 3 ամիս հետո. 2) «խիստ նկատողություն» կարգապահական տույժի տրման օրվանից 4 ամիս հետո. 3) «զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում» կարգապահական տույժով սահմանված ժամկետը լրանալուց հետո. 4) «ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում» կարգապահական տույժով սահմանված ժամկետը լրանալուց հետո. 5) «հիմնական արձակուրդի տրման հետաձգում» կարգապահական տույժով սահմանված ժամկետը լրանալուց հետո. 6) «կարգապահական վաշտ ուղարկելը» կարգապահական տույժի տրման օրվանից 6 ամիս հետո. 7) «գերատեսչական կրծքանշանից զրկում» կարգապահական տույժի տրման օրվանից 6 ամիս հետո. 8) «նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժի տրման օրվանից 1 տարի հետո. 9) «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժի տրման օրվանից 1 տարի հետո. 10) «զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժի տրման օրվանից 1 տարի հետո. 11) «հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետը կասեցնելը» կարգապահական տույժով սահմանված ժամկետը լրանալուց հետո. 3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված համապատասխան կարգապահական տույժը կրելու ժամկետի ընթացքում նոր կարգապահական խախտում թույլ տալու համար զինծառայողին կարգապահական տույժ տալու դեպքում նախորդ կարգապահական տույժի կրման ժամկետը կասեցվում է, և ժամկետի հաշվարկը սկսվում է նոր կարգապահական տույժի կրման համար նախատեսված ժամկետով, եթե նոր կարգապահական տույժի կրման ժամկետը պակաս չէ նախորդ կարգապահական տույժի կրման համար մնացած ժամկետից: |