Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 7 Փորձաքննության մասնակիցների իրավունքները և պարտականությունները. 1. Փորձաքննության պատվիրատուի հիմնական իրավունքներն են` 1) նախնական, հիմնական, կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ որոշում ընդունելը. 2) փորձաքննության կազմակերպչին ընտրելը, այդ թվում՝ կիրառելով նաև էլեկտրոնային կամ համակարգչային վիճակահանության մեթոդը. 3) փորձաքննության կազմակերպչի կամ փորձագետի հետ պայմանագրեր կնքելը. 4) փորձաքննության կազմակերպչին փորձագետներին փոխելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը. 5) փորձաքննության կազմակերպչից փորձաքննության իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալը և պարզաբանումներ, դիտողություններ, հանձնարարականներ ներկայացնելը փորձաքննական գործընթացի բոլոր փուլերում. 6) փորձաքննության արդյունքները սեփականության իրավունքով տնօրինելը, եթե փորձաքննություն կազմակերպելու պայմանագրով այլ բան նախատեսված չէ. 2. Փորձաքննության պատվիրատուն ունի նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ. 3. Փորձաքննության պատվիրատուի հիմնական պարտականություններն են` 1) փորձաքննության օբյեկտի բազմակողմանի, անաչառ և գիտականորեն հիմնավորված համալիր վերլուծության ու անկախ փորձագիտական գնահատման հարցերում փորձաքննության կազմակերպչին աջակցելը. 2) փորձաքննության կազմակերպչին փորձաքննության օբյեկտին առնչվող լրացուցիչ տեղեկություններ տրամադրելը. 3) փորձաքննության կազմակերպման գաղտնիության ու փորձագետների անանունության ապահովումը. 4) փորձաքննության օբյեկտը կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննության ներկայացնելը` սույն օրենքով նախատեսված դեպքերում. 5) փորձաքննության կազմակերպչին և փորձագետներին իրականացված փորձաքննության դիմաց վճարելը` պայմանագրով նախատեսված դեպքերում և չափով. 6) իր անօրինական գործունեության արդյունքում պատճառած նյութական և բարոյական վնասները փոխհատուցելը. 4. Փորձաքննության պատվիրատուն ունի նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ. 5. Փորձաքննության կազմակերպչի հիմնական իրավունքներն են` 1) փորձագետներին ընտրելը. 2) փորձագետների հետ պայմանագրեր կնքելը. 3) փորձաքննության պատվիրատուից փորձաքննության օբյեկտին առնչվող լրացուցիչ տեղեկություններ պահանջելը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 7 4) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններից, գիտական կամ գիտատեխնիկական կազմակերպություններից փորձաքննության օբյեկտին առնչվող տեղեկություններ պահանջելը` օրենքով սահմանված կարգով. 5) փորձաքննություն իրականացնելու գործընթացում գիտական կամ գիտատեխնիկական կազմակերպություններ, հայաստանյան և օտարերկրյա գիտնականներ ներգրավելը. 6) փորձագետների վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելը` միայն վերջիններիս գրավոր համաձայնության դեպքում. 6. Փորձաքննության կազմակերպիչն ունի նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ. 7. Փորձաքննության կազմակերպչի հիմնական պարտականություններն են` 1) փորձաքննության պատվիրատուի կողմից պայմանագրով առաջադրված բոլոր հարցերի վերաբերյալ հիմնավորված փորձագիտական եզրակացություն տալը. 2) փորձաքննության ամբողջական, որակյալ և արդյունավետ իրականացումը. 3) փորձաքննություն իրականացնելու պայմանագիրը կնքելիս փորձագետների մասնագիտական որակավորումը հաստատող վկայականներ կամ դրանց փոխարինող այլ փաստաթղթեր ներկայացնելը փորձաքննության պատվիրատուի պահանջով. 4) փորձագետների անանունության ապահովումը. 5) փորձաքննության օբյեկտի հիմնական, կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություններից որևէ երկուսում միևնույն փորձագետի ներգրավման բացառումը. 6) փորձաքննության օբյեկտի նկատմամբ հեղինակային և արդյունաբերական սեփականության իրավունքների պահպանումը, փորձաքննության պատվիրատուին փորձաքննության օբյեկտին առնչվող լրացուցիչ տեղեկությունների մեջ պարունակվող հեղինակային և արդյունաբերական սեփականության իրավունքների մասին տեղեկացնելը պայմանագրով նախատեսված ժամկետներում. 7) փորձաքննության օբյեկտի ուսումնասիրության, գնահատման և փորձագիտական եզրակացություն նախապատրաստելու ժամանակ գիտական և գիտատեխնիկական զարգացման համաշխարհային արդի մակարդակը հաշվի առնելը. 8) փորձաքննության նյութերի, փորձագետների կարծիքների և չհաստատված փորձագիտական եզրակացությունների հրապարակում թույլ չտալը` առանց փորձաքննության պատվիրատուի համաձայնության. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 7 9) սույն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների խախտմամբ կազմված փորձագիտական եզրակացություններ մերժելը կամ լրամշակման ուղարկելը. 10) փորձագիտական եզրակացության կամ դրա հիման վրա ընդունվող որոշումների փոփոխության հարցերում փորձագետների և փորձաքննական գործընթացում ներգրավված այլ անձանց անձնական շահագրգռվածությունը բացառելը. 8. Փորձաքննության կազմակերպիչն ունի նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ. 9. Փորձագետի հիմնական իրավունքներն են` 1) փորձաքննության օբյեկտին և մեթոդաբանությանը վերաբերող բոլոր հարցերի վերաբերյալ մասնագիտական կարծիքն ազատ արտահայտելը. 2) փորձաքննության օբյեկտի ուսումնասիրությանը, վերլուծությանը և գնահատմանը մասնակցելը փորձաքննության բոլոր փուլերում. 3) անաչառ փորձագիտական եզրակացություն նախապատրաստելու համար լրացուցիչ նյութեր պահանջելը. 4) փորձաքննության օբյեկտի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ստանալը, այդ թվում՝ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. 5) փորձաքննության մասնակցելը կամ մասնակցելուց հրաժարվելը, եթե վերջինս անմիջականորեն կապված չէ ծառայողական պարտականությունների կատարման հետ. 6) փորձագիտական եզրակացություն հրապարակելը, եթե դա նախատեսված է փորձաքննություն իրականացնելու պայմանագրով. 10. Փորձագետն ունի նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ. 11. Փորձագետի իրավունքները ծագում են փորձաքննություն կատարելու նպատակով իր հետ կնքած պայմանագրի կամ նրա ծառայողական պարտականությունների հիմքով, եթե փորձաքննությունը կատարվում է որպես ծառայողական առաջադրանք. 12. Փորձագետի հիմնական պարտականություններն են` 1) փորձաքննություն իրականացնելու պայմանագրի պահանջներին ու ժամկետին համապատասխան փորձաքննություն կատարելը. 2) փորձաքննության պատվիրատուի կամ կազմակերպչի պահանջով իր մասնագիտական որակավորումը հաստատող վկայականներ կամ դրանց փոխարինող այլ փաստաթղթեր ներկայացնելը. 3) փորձագիտական եզրակացության կամ փորձագիտական երաշխավորության հիմնավորվածությունը, ամբողջականությունը և հավաստիությունն ապահովելը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 7 4) փորձաքննություն կատարելուց հրաժարվելը, եթե առկա է շահերի բախում` փորձաքննության օբյեկտի հեղինակություն կամ համահեղինակություն կամ այլ տիպի գործոններ, որոնք կարող են ազդել փորձաքննության օբյեկտի ուսումնասիրության, գնահատման ու վերլուծության անաչառության վրա. 5) փորձաքննության օբյեկտի ուսումնասիրություն, գնահատում և վերլուծություն իրականացնելիս գիտական և գիտատեխնիկական զարգացման համաշխարհային արդի մակարդակը հաշվի առնելը. 6) փորձաքննության օբյեկտի նկատմամբ հեղինակային և արդյունաբերական սեփականության իրավունքները պահպանելը, փորձաքննության կազմակերպչին և (կամ) պատվիրատուին փորձաքննության օբյեկտին առնչվող լրացուցիչ տեղեկությունների մեջ պարունակվող հեղինակային և արդյունաբերական սեփականության իրավունքների մասին տեղեկացնելը պայմանագրով նախատեսված ժամկետներում. 7) փորձաքննության նյութերի մեջ պարունակվող տեղեկատվության հրապարակում թույլ չտալը, եթե փորձաքննություն իրականացնելու պայմանագրով այլ բան նախատեսված չէ. 8) անհրաժեշտության դեպքում փորձաքննության օբյեկտի գիտական և գիտատեխնիկական բնագավառին հարակից կամ գիտության, տեխնիկայի ու արտադրության այլ բնագավառների անկախ փորձագետների լրացուցիչ ներգրավման վերաբերյալ հարց բարձրացնելը. 13. Փորձագետն ունի նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ: |