Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՎԵՐԺԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 7 ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՇԻՐԻՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ. Իրենց գտնվելու վայրերում զինվորական շիրիմների պահպանությունն ապահովելու նպատակով տեղական ինքնակառավարման մարմիններն ստեղծում են պաշտպանական, բնական լանդշաֆտի պահպանման գոտիներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Հայտնաբերված զինվորական շիրիմները, մինչև դրանց պետական հաշվառման վերցնելու հարցի լուծումը, պահպանվում են սույն օրենքի պահանջներին համապատասխան: Քաղաքների, բնակավայրերի, ինչպես նաև շինարարական օբյեկտների հատակագծումը, կառուցումն ու վերակառուցումն իրականացվում են զինվորական շիրիմների պահպանության ապահովման անհրաժեշտության հաշվառմամբ: Զինվորական շիրիմների պահպանությանը վտանգ սպառնացող շինարարական, ճանապարհաշինարարական, երկրագործական և այլ աշխատանքների իրականացումը կատարվում է բացառապես լիազորված մարմնի համաձայնության առկայության պայմաններում: Սույն օրենքի 4, 5, 6, 7, 9, 10, 11, 12 հոդվածներով` տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանված` պետության պատվիրակած լիազորությունները պարտադիր ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Կազմակերպություններն ու քաղաքացիները պատասխանատվություն են կրում իրենց օգտագործման համար տրամադրված հողերում գտնվող զինվորական շիրիմների պահպանության համար: Նշված հողատեսքերում զինվորական շիրիմներ հայտնաբերելիս կազմակերպություններն ու քաղաքացիները պարտավոր են այդ մասին անհապաղ տեղեկացնել տեղական ինքնակառավարման մարմիններին և լիազորված մարմնին: |