FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  27

Արյան բաղադրամասերի փոխներարկման հիմնական սկզբունքները.
1. Արյան բաղադրամասերի փոխներարկումն իրականացվում է միայն բուժական նպատակներով.
2. Արյան փոխներարկումային բժշկական օգնությունը կարող է կիրառվել ռեցիպիենտի առողջության վերականգնման և (կամ) կյանքի փրկության նպատակով.
3. Արյան փոխներարկումային բժշկական օգնությունն իրականացնում է բժիշկը կամ միջին բուժաշխատողը` բժշկի հսկողության ներքո.
4. Արյան բաղադրամասերի փոխներարկումն իրականացվում է` նվազեցնելով փոխներարկումային բարդությունների առաջացումը.
5. Փոխներարկումը թույլատրվում է միայն ռեցիպիենտի տեղեկացված համաձայնությամբ.
6. Արյան բաղադրամասերի փոխներարկումն առանց ռեցիպիենտի տեղեկացված համաձայնության թույլատրվում է, եթե ռեցիպիենտի կյանքը վտանգված է,
    1) նրա ֆիզիկական կամ հոգեկան վիճակը թույլ չի տալիս տրամադրել տեղեկացված համաձայնություն.
    2) փոխներարկումային բժշկական օգնության համար համաձայնությունը հնարավոր չէ ստանալ նրա օրինական ներկայացուցչից.
7. Ռեցիպիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի տեղեկացված համաձայնության բացակայության դեպքում, եթե բժշկական միջամտությունը հետաձգման ենթակա չէ, փոխներարկումային բժշկական օգնության վերաբերյալ որոշումը, ելնելով ռեցիպիենտի շահերից, կայացվում է բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի), իսկ դրա անհնարինության դեպքում` բժշկի կողմից` համապատասխան գրառում կատարելով բժշկական փաստաթղթերում: