FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  20

Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցումը.
1. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կարող է դադարեցվել`
    1) ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման կամ ֆիզիկական անձի մահվան դեպքերում.
    2) լիազոր մարմնի կողմից մեկ տարվա ընթացքում երկու անգամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կամ այդ գործունեության առանձին գործառույթի կամ գործողության իրականացման իրավունքի կասեցման դեպքում.
    3) ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կամ դրա առանձին գործառույթ իրականացնելու դեպքում.
    4) ծանուցում ներկայացրած անձի դիմումի համաձայն.
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցվում է դատական կարգով՝ լիազոր մարմնի դիմումի համաձայն.
3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված խախտումների հայտնաբերման դեպքում լիազոր մարմինն իրավունք ունի կասեցնելու ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը մինչև դատարանի կողմից ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման մասին դիմումի վերաբերյալ ընդունված վճիռն ուժի մեջ մտնելը: Այս դեպքում լիազոր մարմինը պարտավոր է ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման մասին դիմումը դատարան ներկայացնել ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետում դիմումը չներկայացվելու դեպքում ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումը համարվում է վերացված.
4. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման մասին դիմումը կարող է ներկայացվել՝
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  20

1) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով կասեցման մասին երկրորդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում.
    2) սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հիմքով խախտումը հայտնաբերելու օրվանից հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում.
5. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով դադարեցնելու դեպքում ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձը տվյալ գործունեություն իրականացնելու իրավունք ձեռք բերելու համար կրկին կարող է ներկայացնել ծանուցում՝ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցվելուց վեց ամիս հետո.
6. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը համարվում է դադարեցված դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից, եթե դատարանի վճռով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ.
7. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցվում է լիազոր մարմնի որոշմամբ (հրամանով).
8. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքերով ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը համարվում է դադարեցված՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման կամ ֆիզիկական անձի մահվան օրվանից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  20

9. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքերով ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցնելու մասին դիմումները լիազոր մարմնում քննարկվում են դրանք ստանալու օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե դիմում ներկայացվելու օրվանից հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, դիմումը չի քննարկվում կամ հրաման (որոշում) չի ընդունվում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը՝ դադարեցված.
10. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման մասին ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի դիմումը կարող է մերժվել, եթե դա նախատեսված է օրենքով.
11. Լիազոր մարմնի կողմից կարող է սահմանվել ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման մասին դիմումում նշվածից ավելի ուշ ժամկետ, եթե ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, այլոց իրավունքներին և ազատություններին.
12. Եթե ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին, ապա դատարանի վճռով կամ լիազոր մարմնի որոշմամբ (հրամանով) պետք է սահմանվեն նաև ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի կողմից ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցնելու հետևանքով երրորդ անձանց շահերի պաշտպանության երաշխիքներ կամ դրա հետևանքով նրանց պատճառված վնասների հատուցման կարգ կամ հետևանքների վերացման ժամկետ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  20

13. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը համարվում է դադարեցված լիազոր մարմնի որոշումը (հրամանը) ծանուցում ներկայացրած անձին հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից, եթե ծանուցում ներկայացրած անձի դիմումով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: