Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 132 Կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելը. 1. Ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը, եթե` 1) չեն ներկայացվել բոլոր փաստաթղթերը, կամ ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված. 2) ընտրական ցուցակը չի համապատասխանում սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին (բացառությամբ այն դեպքերի, երբ անհամապատասխանությունը պայմանավորված է այնպիսի հանգամանքով, որը ծագել է առաջադրումից հետո). 3) կուսակցությունը լուծարվել է. 4) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների թիվը նվազել է երկուսից: 5) կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է: 2. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ ընտրական հանձնաժողովի անդամի առարկության դեպքում առարկությունը դրվում է քվեարկության: Ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ. 3. Ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը, եթե` 1) նա չունի ընտրվելու իրավունք. 2) նրա վերաբերյալ չեն ներկայացվել բոլոր փաստաթղթերը, կամ ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված. 4. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցման վերաբերյալ ընտրական հանձնաժողովի անդամի առարկության դեպքում առարկությունը դրվում է քվեարկության: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ. 5. Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու դեպքում թեկնածուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում է ցուցակից: |