FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  57

Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը և հետևանքները.
1. Սույն օրենքի դրույթները խախտողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով.
2. Բացի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատասխանատվության միջոցներից, օրենքի դրույթների խախտումներն առաջացնում են հետևյալ հետևանքները՝
    1) որպես վտանգավոր սննդամթերք` կառավարության սահմանած կարգով օգտահանվում կամ ոչնչացվում է գինեգործական այն արտադրանքը, որն ստացվել է սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի, 13-րդ հոդվածի 1-ին մասի, 22-րդ հոդվածի 1-ին մասի, 29-րդ հոդվածի 1-ին մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի, 50-րդ հոդվածի 1-ին մասի և 51-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտումներով.
    2) թորվում է գինեգործական այն արտադրանքը, որն ստացվել է սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-8-րդ մասերի, 31-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի, 32-րդ հոդվածի 1-ին մասի, 39-րդ հոդվածի 1-3-րդ մասերի և 5-րդ մասի դրույթների խախտումներով.
    3) զրկվում է աշխարհագրական նշումից գինեգործական այն արտադրանքը, որն արտադրվել է սույն օրենքի 17-20-րդ հոդվածների, 39-րդ հոդվածի 4-րդ մասի, 41-րդ հոդվածի 2-րդ մասի, 43-րդ հոդվածի, 44-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 49-րդ հոդվածի, 51-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթների խախտումներով.
    4) զրկվում է հայկական կոնյակ նշումից գինեգործական այն արտադրանքը, որն արտադրվել է սույն օրենքի 23-28-րդ հոդվածների դրույթների խախտումներով.
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված` թորման եղանակով օգտահանման և 2-րդ կետում նշված` թորման հետևանքով ստացվող գինեգործական արտադրանքում սպիրտի խտությունը չպետք է պակաս լինի 87 ծավ. %-ից.
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված օգտահանման կամ ոչնչացման և 2-րդ կետում նշված թորման ծախսերը հոգում է գինեգործական արտադրանք արտադրողը: