FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  35

Հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը.
1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը.
2. Հարկադիր կատարողի նկատմամբ կարող է կիրառվել նաև մեկ աստիճանով կոչման իջեցում կարգապահական տույժը՝ ծառայության ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ.
3. Մեկ աստիճանով կոչման իջեցում կարգապահական տույժը գլխավոր հարկադիր կատարողի և արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողների նկատմամբ կիրառում է վարչապետը՝ սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան նախարարի միջնորդությամբ.
4. Ծառայությունից ազատում կարգապահական տույժը գլխավոր հարկադիր կատարողի նկատմամբ կիրառում է վարչապետը՝ սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան նախարարի միջնորդությամբ.
5. Կարգապահական տույժերը կիրառում են համապատասխանաբար համապատասխան նախարարը և գլխավոր հարկադիր կատարողը՝ իրենց նշանակած հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողների նկատմամբ: