FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  38

Մասնակիցների հետ բանակցություններ վարելու անթույլատրելիությունը, տնտեսական մրցակցության սահմանափակման դեպքերը բացահայտելը և կանխարգելելը.
1. Գնահատող հանձնաժողովի, պատվիրատուի և մասնակիցների միջև բանակցություններն արգելվում են, բացառությամբ`
    1) երբ մրցույթին մասնակցել է մեկ մասնակից, որի ներկայացրած հայտը համապատասխանում է հրավերի պահանջներին կամ հայտերի գնահատման արդյունքում հրավերի պահանջներին համապատասխան է գնահատվել միայն մեկ մասնակցի հայտ կամ առաջարկված նվազագույն գների հավասարության դեպքում, կամ եթե ոչ գնային պայմանները բավարարող գնահատված հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցների ներկայացրած գնային առաջարկները գերազանցում են այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական միջոցները: Սույն կետի համաձայն վարվող բանակցությունները կարող են հանգեցնել միայն առաջարկված գնի նվազեցմանը, իսկ բանակցությունները վարվում են միաժամանակյա` բոլոր մասնակիցների հետ.
    2) սույն օրենքով նախատեսված այլ դեպքերի.
2. Գնումների գործընթացում տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության օրենսդրության խախտումների, այդ թվում` անբարեխիղճ մրցակցության, հակամրցակցային համաձայնությունների և գերիշխող դիրքի չարաշահումների բացահայտման նպատակով իրավասու մարմինը համագործակցում է լիազոր մարմնի և պատվիրատուների հետ: