FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  13

Գիտական և գիտատեխնիկական գործունեության կառավարումը.
1. Գիտական և գիտատեխնիկական գործունեության կառավարումն իրականացվում է պետական կարգավորման և այդ գործունեության սուբյեկտների ինքնակառավարման սկզբունքների զուգակցմամբ.
2. Պետական մարմինները, գիտական և գիտատեխնիկական կազմակերպությունները, իրենց իրավասության շրջանակներում, որոշում են գիտության և տեխնիկայի զարգացման ոլորտում գերակա ուղղությունները, ապահովում գիտական համակարգի զարգացումը, գիտական և գիտատեխնիկական գործունեության միջճյուղային համակարգումը, գիտական ու գիտատեխնիկական ծրագրերի և նախագծերի մշակումն ու իրականացումը, գիտության և արտադրության ինտեգրման ձևերի զարգացումը, գիտության և տեխնիկայի նվաճումների իրացումը.
3. Գիտական պետական կազմակերպությունների հիմնադիրները`
    ա) հաստատում են գիտական պետական կազմակերպությունների կանոնադրությունները.
    բ) վերահսկողություն են իրականացնում պետության կողմից գիտական պետական կազմակերպություններին տրամադրված գույքի արդյունավետ օգտագործման, տիրապետման և պահպանման նկատմամբ.
    գ) իրենց իրավասության շրջանակներում իրականացնում են այլ լիազորություններ: Ակադեմիայի և գիտական այլ կազմակերպությունների ղեկավարները նշանակվում կամ ընտրվում են օրենսդրությամբ և իրենց կանոնադրություններով սահմանված կարգով: