FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  9

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը.
1. Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտում շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմից բաղկացած մարմին է.
2. Խորհրդի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հիմնական ուղղությունների որոշումը, այդ ոլորտում պետական, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների կողմից իրականացվող աշխատանքների ընդհանուր համակարգումը, խորհրդին կից գործող աշխատանքային խմբերի, հանձնաժողովների վերահսկումը.
3. Խորհրդի աշխատանքներին դիտորդական կարգավիճակով կարող են մասնակցել նաև շահագրգիռ՝ պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները.
4. Խորհրդի աշխատակարգը և կազմը հաստատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: