Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 11 Կուտակային հատկացումների հաշվին կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելը. 1. Մասնակիցների ռեեստրը վարողը հարկային մարմնի տրամադրած` սույն օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված տեղեկատվությունը համադրում է իր մոտ բացված կենսաթոշակային հաշիվների և Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնից ստացված միջոցների հետ, որից անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան սույն օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված գումարը ստանալուց, իսկ գումարն ստանալու դրությամբ կենսաթոշակային ֆոնդի ընտրություն կատարված չլինելու դեպքում` համապատասխան ընտրությունը կատարվելուց հետո` 1 աշխատանքային օրվա ընթացքում` 1) յուրաքանչյուր անձի համար (օգտին) կատարված կուտակային հատկացման դիմաց տվյալ անձի անվամբ բացված կենսաթոշակային հաշվին է փոխանցում սույն օրենքով սահմանված կարգով ընտրված կենսաթոշակային ֆոնդի` կուտակային հատկացմանը համարժեք քանակով փայեր` հիմք ընդունելով տվյալ ֆոնդի փայի տեղաբաշխման գինը. 2) սույն մասի 1-ին կետի համաձայն՝ կենսաթոշակային հաշիվներին փոխանցված փայերի տեղաբաշխման գնին համարժեք գումարը փոխանցում է համապատասխան կենսաթոշակային ֆոնդի պահառուի նշած հաշվին. 3) յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի կառավարչին ներկայացնում է տեղեկատվություն` սույն մասի 1-ին կետի համաձայն կենսաթոշակային հաշիվներին փոխանցված համապատասխան կենսաթոշակային ֆոնդի փայերի քանակի և սույն մասի 2-րդ կետի համաձայն փոխանցված գումարի վերաբերյալ՝ առանց բացահայտելու այն անձանց, որոնց համար կատարվել են փոխանցումները. 2. Կենսաթոշակային ֆոնդի փայերի թողարկումը կազմակերպում է մասնակիցների ռեեստրը վարողը սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, կենսաթոշակային ֆոնդի կանոնների և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և պահառուի հետ կնքված պայմանագրի համաձայն. 3. Կենսաթոշակային ֆոնդի կանոններով չեն կարող սահմանվել մեկ անձի գծով ձեռք բերվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի քանակի կամ դրա դիմաց վճարվող գումարի սահմանափակումներ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 11 4. Մասնակիցների ռեեստրը վարողը կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին տրամադրում է տեղեկատվություն կուտակային հատկացումների ընդհանուր գումարի մասին: Տեղեկատվությունը տրամադրվում է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին` առանց որևէ այլ տեղեկության, որը նրանց հնարավորություն կտա նույնականացնելու կոնկրետ անձին: Մասնակիցների ռեեստրը վարողը կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին չի կարող տրամադրել այլ տեղեկատվություն, քան նախատեսված է սույն օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասով. 5. Կենսաթոշակային ֆոնդի փայի սկզբնական անվանական արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը. 6. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկման ընթացակարգի նկատմամբ պահանջներ: |