Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 86 ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ. 1. Խորհրդի նախագահին ընտրում են խորհրդի անդամները, խորհրդի անդամների կազմից` իրենց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ: Խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ` խորհրդի անդամների ընդհանուր քանակի ձայների մեծամասնությամբ, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ: Բաց բաժնետիրական ընկերություններում խորհրդի նախագահի և տնօրենի (գլխավոր տնօրենի) պաշտոնները չեն կարող համատեղվել: Բացառությամբ սույն կետի երրորդ մասով նշված դեպքի, խորհրդի նախագահը չի կարող Ընկերությունում այլ վճարովի պաշտոն զբաղեցնել. 2. Խորհրդի նախագահը` ա) կազմակերպում է խորհրդի աշխատանքները. բ) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում է դրանք. գ) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը. դ) նախագահում է ժողովներում, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ. 3. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները խորհրդի որոշմամբ կատարում է խորհրդի անդամներից մեկը: |