FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  54

Իրավունքների վերականգնումը.
1. Ապրանքային նշանի իրավատիրոջ, հայտատուի կամ պետական լիազոր մարմնում որևէ գործընթացի ցանկացած կողմ, որը, չնայած բարեխիղճ ձեռնարկած միջոցներին, չի կարողացել պահպանել պետական լիազոր մարմնում գործընթացի իրականացման ժամկետները, կարող է իր իրավունքների վերականգնման մասին դիմում ներկայացնել, եթե ժամկետի բացթողումը հանգեցնում է սույն օրենքի համաձայն որևէ իրավունքի կամ բողոքարկման հնարավորության ուղղակի կորստի.
2. Իրավունքների վերականգնման մասին դիմումը պետական լիազոր մարմին ներկայացվում է գրավոր, ժամկետների բացթողնմանը հանգեցնող հանգամանքների դադարման թվականից հետո` երկամսյա ժամկետում, որի ընթացքում իրականացվում է նաև չկատարված գործողությունը: Իրավունքների վերականգնման մասին դիմումը կարող է ներկայացվել ոչ ուշ, քան բաց թողնված ժամկետը լրանալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում.
3. Իրավունքների վերականգնման մասին դիմումը պետք է լինի հիմնավորված և պարունակի փաստեր և ապացույցներ, որոնք կարդարացնեն ժամկետները չպահպանելը։ Դիմումը համարվում է ներկայացված՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում.
4. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում այն ժամկետների նկատմամբ, որոնք սահմանված են սույն օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, 63-րդ հոդվածով, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով.
5. Իրավունքների վերականգնում չի թույլատրվում, եթե հայտի կամ ապրանքային նշանի նկատմամբ իրավունքի դադարեցման թվականից մինչև իրավունքի վերականգնման մասին դիմում ներկայացնելու թվականն ընկած ժամանակահատվածում ապրանքային նշանի գրանցման այլ հայտ է ներկայացվել, որը սույն օրենքի համաձայն կարող է հակադրվել.
6. Իրավունքները վերականգնած ապրանքային նշանի իրավատերը չի կարող պահանջներ ներկայացնել երրորդ անձանց, ովքեր ապրանքային նշանի նկատմամբ իրավունքի դադարեցման թվականից մինչև իրավունքների վերականգնման մասին տեղեկությունների պաշտոնական հրապարակումը բարեխիղճ կերպով շուկա են հանել ապրանքներ կամ մատուցել են ծառայություններ՝ ապրանքային նշանին նույնական կամ շփոթելու աստիճան նման նշումով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  54

7. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված երրորդ անձն իրավունքների վերականգնման մասին տեղեկությունների հրապարակման թվականից հետո` երկու ամսվա ընթացքում, կարող է ապրանքային նշանի իրավատիրոջ իրավունքների վերականգնման մասին որոշումը բողոքարկել բողոքարկման խորհրդում` օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով.
8. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված երրորդ անձի դիմումը չի կարող մերժվել առանց դիմողին հնարավորություն ընձեռելու փաստարկներ ներկայացնել իրավունքների վերականգնման օգտին.
9. Սույն հոդվածի համաձայն` ներկայացված դիմումի որևէ նշման կամ ապացույցի հավաստիությունը հիմնավոր կասկածներ հարուցելու դեպքում պետական լիազոր մարմինը կարող է պահանջել համապատասխան ապացույցներ: