FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  24

Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լիցենզիան, օտարերկրյա ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեության թույլտվությունն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելը.
1. Լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Լիցենզիան կարող է ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվել ամբողջությամբ կամ ըստ կրիպտոակտիվներով ծառայությունների առանձին տեսակների: Ըստ կրիպտոակտիվներով ծառայությունների առանձին տեսակների լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու դեպքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը զրկվում է կրիպտոակտիվներով տվյալ տեսակի ծառայություն մատուցելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են կրիպտոակտիվներով տվյալ ծառայության մատուցման կապակցությամբ նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը.
2. Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե՝
    1) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը լիցենզիա ստանալուց հետո՝ 12 ամիս անընդմեջ, չի մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ.
    2) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը հրապարակել կամ Կենտրոնական բանկ է ներկայացրել ապակողմնորոշիչ, ոչ արժանահավատ տեղեկություններ կամ կեղծ փաստաթղթեր.
    3) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը կամ նրա ղեկավարները թույլ են տվել սույն օրենքի, այլ օրենքների, դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ներքին իրավական ակտերի պահանջների պարբերական (երկու և ավելի) կամ էական խախտումներ.
    4) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը չի իրականացրել Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքի համաձայն տրված հանձնարարականները` սահմանված ժամկետում կամ չափով.
    5) խախտվել են սույն օրենքով և դրա հիման վրա Կենտրոնական բանկի խորհրդի ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված տնտեսական նորմատիվները՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափով․ 6) լիցենզիան ստանալուց հետո ի հայտ է եկել սույն օրենքով սահմանված լիցենզիայի տրամադրումը մերժելու հիմքերից որևէ մեկը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  24

3. Լիցենզիան կարող է անվավեր ճանաչվել, եթե կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը լիցենզիա ստանալու համար դիմելիս Կենտրոնական բանկ է ներկայացրել ապակողմնորոշիչ կամ ոչ արժանահավատ տեղեկություններ կամ կեղծ փաստաթղթեր.
4. Լիցենզիան կարող է ամբողջությամբ կամ ըստ առանձին կրիպտոակտիվներով ծառայությունների տեսակների ուժը կորցրած ճանաչվել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի դիմումի հիման վրա՝ պայմանով, որ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հաճախորդների շահերը բավարար չափով պաշտպանված են.
5. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու` սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դիմումը, եթե առկա են բավարար հիմքեր՝ եզրակացնելու, որ լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելը կարող է վտանգել հաճախորդների շահերը.
6. Կենտրոնական բանկի խորհուրդը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դիմումն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, որոշում է կայացնում լիցենզիան ամբողջությամբ կամ ըստ առանձին կրիպտոակտիվներով ծառայությունների տեսակների ուժը կորցրած ճանաչելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ.
7. Կենտրոնական բանկը կարող է պահանջել տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դիմումի հիման վրա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելու համար: Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է պահանջվող տեղեկությունները հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել Կենտրոնական բանկ։ Սույն մասով սահմանված դեպքում լիցենզիայի դիմումի քննության՝ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել սույն օրենքի 92-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետով.
8. Մինչև սույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա լիցենզիան ուժը կորցրած կամ 3-րդ մասի հիման վրա անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումը կայացնելը Կենտրոնական բանկը կարող է պահանջել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձից սահմանված ժամկետի ընթացքում վերացնել լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու համար հիմք հանդիսացող խախտումները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  24

9. Կենտրոնական բանկի խորհուրդը լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու մասին որոշմամբ կարող է հանձնարարել կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձին հաճախորդների նկատմամբ պարտավորությունները փոխանցել կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող այլ անձի, եթե առկա է վերջինիս և հաճախորդների համաձայնությունը.
10. Լիցենզիան ամբողջությամբ ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու դեպքում այն եռօրյա ժամկետում վերադարձվում է Կենտրոնական բանկ.
11. Լիցենզիան ամբողջությամբ ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու որոշման ուժի մեջ մտնելու օրվանից կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը զրկվում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը: Լիցենզիան ամբողջությամբ ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը ենթակա է լուծարման օրենքով սահմանված կարգով.
12. Սույն հոդվածով սահմանված հիմքերով լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն անմիջապես հրապարակվում է: Նշված որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ.
13. Լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենն այն ընդունվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրվում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին: Լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման բողոքարկումը դատարանում չի կասեցնում այդ որոշման գործողությունը գործի ողջ դատական քննության ընթացքում.
14. Կենտրոնական բանկի խորհուրդը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լիցենզիան ոչ որպես պատժամիջոց ուժը կորցրած է ճանաչում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լուծարման, սույն օրենքով սահմանված ձևով միացման (միացած ընկերության դեպքում), սնանկացման և օրենքով սահմանված այլ հիմքերով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  24

15. Լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու մասին սույն հոդվածով սահմանված դրույթները տարածվում են օտարերկրյա ընկերության մասնաճյուղի գործունեության թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու ընթացակարգի վրա: Ընդ որում, օտարերկրյա ընկերության մասնաճյուղի գործունեության թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում նաև այն դեպքում, երբ օտարերկրյա ընկերությունն իր գրանցման կամ հիմնական գործունեության վայրի երկրում զրկվել է կրիպտոակտիվներով այն ծառայությունը մատուցելու իրավունքից, որն օտարերկրյա ընկերության մասնաճյուղը մատուցում է Հայաստանի Հանրապետության տարածքում.
16. Կենտրոնական բանկն օտարերկրյա ընկերության ներկայացուցչության գործունեության թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչում, եթե թույլտվությունն ուժի մեջ մտնելուց հետո ի հայտ է եկել սույն օրենքով սահմանված՝ օտարերկրյա ընկերության ներկայացուցչության գործունեության թույլտվությունը մերժելու հիմքերից որևէ մեկը: Ընդ որում, օտարերկրյա ընկերության ներկայացուցչության գործունեության թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում նաև այն դեպքում, երբ օտարերկրյա ընկերությունն իր գրանցման կամ հիմնական գործունեության վայրի երկրում զրկվել է կրիպտոակտիվներով այն ծառայությունը մատուցելու իրավունքից, որի համար օտարերկրյա ընկերության ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է գործունեություն: