Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 295 Հարկ վճարողի հաշվառման հարկային մարմինը փոփոխելը. 1. Հարկ վճարողի հաշվառման հարկային մարմինը կարող է փոփոխվել հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սույն հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերից մեկի առկայության դեպքում, եթե՝ 1) կազմակերպության գտնվելու (ֆիզիկական անձի դեպքում` հաշվառման կամ բնակության) և գործունեության փաստացի իրականացման վայրերը (փոստային հասցեները) չեն համապատասխանում միմյանց. 2) հարկ վճարողը գործունեություն է իրականացնում մեկից ավելի հասցեներում. 2. Հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը մեկ հարկային մարմնից մեկ այլ հարկային մարմին տեղափոխելու հիմքերն են՝ 1) գործունեության հիմնական վայրի փոփոխությունը. 2) համախառն եկամտի կառուցվածքում որևէ մեկ վայրից ստացվող եկամտի տեսակարար կշռի գերակայությունը. 3) գործարար շահերի կենտրոնի, կազմակերպության ղեկավար մարմնի գտնվելու վայրի փոփոխությունը. 4) գործունեության ոլորտային, սեզոնային, տարածքային կամ նմանատիպ այլ առանձնահատկությունները: |