FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  12

ՊԱԼԱՏԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ.
1. Պալատի կառավարման բարձրագույն մարմինը համագումարն է, որը գումարվում է 5 տարին մեկ.
2. Համագումարի գումարման ժամանակի, տեղի և օրակարգի մասին համագումարի բացումից առնվազն մեկ ամիս առաջ պալատի նախագահությունը տեղյակ է պահում պալատի անդամներին.
3. Համագումարը`
    ա) հաստատում է պալատի կանոնադրությունը, փոփոխություններ է կատարում դրանում.
    բ) 5 տարի ժամկետով ընտրում է պալատի նախագահ և նախագահություն.
    գ) հաստատում է պալատի ծրագրերն ու գործունեության ուղղությունները.
    դ) լսում և գնահատում է պալատի նախագահի և գործադիր տնօրենի հաշվետվությունները.
4. Պալատի անդամների կամ նախագահության անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ կարող է հրավիրվել արտահերթ համագումար.
5. Համագումարում քննարկվող հարցերը լուծվում են ներկա գտնվող պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ պալատի կանոնադրության հաստատման, փոփոխման հարցերը` առնվազն երկու երրորդով.
6. Համագումարի քվորումը նրա պատվիրակների երկու երրորդն է: