Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ article 10 Փախստականի ճանաչումը և ապաստանի տրամադրումը դադարեցնելու հիմքերը. 1. Անձի փախստականի կարգավիճակը դադարեցվում է, եթե նա` 1) կամավոր կրկին ընդունել է այն երկրի պաշտպանությունը, որի քաղաքացին էր, կամ 2) կորցրած լինելով իր քաղաքացիությունը` կամավոր վերաստանձնել է այն կամ 3) ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության կամ որևէ այլ պետության քաղաքացիություն և օգտվում է այդ պետության պաշտպանությունից կամ 4) կամավոր վերահաստատվել է այն երկրում, որը լքել էր կամ որից մեկնել էր հետապնդման երկյուղի պատճառով, կամ 5) այլևս չի կարող մերժել այն երկրի պաշտպանությունը, որի քաղաքացին է, որովհետև այն հանգամանքները, որոնց պատճառով նա ճանաչվել էր փախստական, դադարել են գոյություն ունենալ, կամ 6) չունենալով քաղաքացիություն` ի վիճակի է վերադառնալ իր նախկին բնակության երկիրը, քանի որ այն հանգամանքները, որոնց պատճառով նա ճանաչվել էր փախստական, դադարել են գոյություն ունենալ, կամ 7) անձնական պատճառներով այլևս չի ցանկանում համարվել փախստական. 2. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը չեն կիրառվում այն փախստականների նկատմամբ, ովքեր կարող են ներկայացնել նախկին հետապնդումից բխող բավարար հիմնավորումներ իրենց քաղաքացիության երկրի պաշտպանությունը, իսկ քաղաքացիություն չունենալու դեպքում` իրենց նախկին բնակության երկիր վերադառնալը մերժելու վերաբերյալ. 3. Փախստականին Հայաստանի Հանրապետությունում տրամադրված ապաստանը դադարեցվում է, եթե նա հիմնավոր պատճառներով վտանգավոր է համարվում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար կամ դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար: 5. Փախստականի կարգավիճակը դադարեցնում է միայն լիազոր մարմինը` սույն օրենքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով: |