FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  73

Չհայտարարագրված և արգելված համակենտրոնացումը.
1. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը համարվում է չհայտարարագրված, եթե այն գործողության մեջ է դրվել առանց Հանձնաժողովի՝ համակենտրոնացումը թույլատրելու մասին որոշման.
2. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը համարվում է արգելված, եթե՝
    1) այն գործողության մեջ է դրվել առանց Հանձնաժողովի՝ համակենտրոնացումը թույլատրելու մասին որոշման, և հետագայում Հանձնաժողովն ամրագրել է, որ այն ենթակա է արգելման.
    2) Հանձնաժողովի կողմից սույն օրենքի 72-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որոշման դեպքում համակենտրոնացման մասնակցի (մասնակիցների) կողմից պարտադիր կատարման ենթակա պայմանների և պարտավորությունների խախտման հիմքով Հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել համակենտրոնացումը թույլատրելու մասին որոշումը.
3. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը Հանձնաժողովի որոշմամբ արգելվելու դեպքում, եթե այն դրվել է գործողության մեջ, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում Հանձնաժողովը որոշում է կայացնում հետևյալ հանձնարարությունները տալու մասին, եթե դրանց շնորհիվ համապատասխան ապրանքային շուկայում, համաձայն Հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքների, կվերականգնվեն մրցակցային բարենպաստ պայմանները.
    1) համակենտրոնացման արդյունքում միացած իրավաբանական անձին առանձնացնելու.
    2) համակենտրոնացման արդյունքում միաձուլված իրավաբանական անձանց բաժանելու.
    3) համակենտրոնացման արդյունքում նոր հիմնադրված իրավաբանական անձին լուծարելու.
    4) համակենտրոնացման համար հիմք հանդիսացած և դեռևս ամբողջությամբ չկատարված պայմանագիրը լուծելու և մինչև պայմանագրի լուծման պահը պայմանագրի կողմերից յուրաքանչյուրի՝ գործարքով ամբողջ ստացածը մյուս կողմին վերադարձնելու, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` դրա արժեքը դրամով հատուցելու.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  73

5) համակենտրոնացման համար հիմք հանդիսացած և ամբողջությամբ կատարված պայմանագրի կողմերից յուրաքանչյուրի՝ գործարքով ամբողջ ստացածը մյուս կողմին վերադարձնելու, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` դրա արժեքը դրամով հատուցելու.
4. Հանձնաժողովի սահմանած ժամկետում սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված գործողությունները չկատարելու դեպքում համակենտրոնացված տնտեսավարող սուբյեկտը ենթակա է դատական կարգով հարկադիր վերակազմակերպման: 5․ Հանձնաժողովի սահմանած ժամկետում սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում նշված գործողությունները չկատարելու դեպքում նոր հիմնադրված իրավաբանական անձը ենթակա է դատական կարգով հարկադիր լուծարման: