FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  34

Հաշվիչ հանձնախմբի ստեղծումը և նրա լիազորությունները.
1. Հաշվիչ հանձնախումբը ստեղծվում է նիստը նախագահողի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Առաջարկը ներկայացվում է Ազգային ժողովի նիստի ընթացքում և քվեարկության է դրվում առանց քննարկման: Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից.
2. Հաշվիչ հանձնախմբի լիազորությունները պահպանվում են մինչև Ազգային ժողովի լիազորությունների ավարտը.
3. Հաշվիչ հանձնախմբի առաջին կազմը, Կանոնակարգի 11-րդ հոդվածի 2-6-րդ մասերով սահմանված սկզբունքներին համապատասխան, հաստատում է Ազգային ժողովի նիստը նախագահողը, իսկ հանձնախմբի կազմում փոփոխությունները՝ Ազգային ժողովի նախագահը.
4. Հաշվիչ հանձնախումբն իր կազմից ընտրում է հանձնախմբի նախագահ և քարտուղար.
5. Պաշտոնում ընտրվող կամ նշանակվող թեկնածուն, ինչպես նաև քվեարկության դրված հարցի հեղինակը մինչև համապատասխան քվեարկության արդյունքներն Ազգային ժողով ներկայացնելը չեն կարող մասնակցել հաշվիչ հանձնախմբի աշխատանքներին.
6. Հաշվիչ հանձնախումբը՝
    1) կազմակերպում է գաղտնի քվեարկությունների անցկացումը և Ազգային ժողով է ներկայացնում դրանց արդյունքները.
    2) Ազգային ժողովի նիստերի էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում գրանցում է պատգամավորներին, հաշվում է բաց քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայները, ինչպես նաև կազմակերպում է անվանական քվեարկությունների անցկացումը և Ազգային ժողով է ներկայացնում դրանց արդյունքները.
7. Հաշվիչ հանձնախմբի նիստերը հրավիրում է հանձնախմբի նախագահը: Հանձնախմբի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնախմբի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, և նիստը նախագահում է հանձնախմբի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում՝ հանձնախմբի քարտուղարը կամ հանձնախմբի կողմից որոշված անդամը.
8. Գաղտնի կամ անվանական քվեարկության կազմակերպման, ինչպես նաև գաղտնի քվեարկության քվեաթերթիկն անվավեր ճանաչելու վերաբերյալ հաշվիչ հանձնախմբի որոշումներն ընդունվում են հանձնախմբի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ.
9. Գաղտնի կամ անվանական քվեարկության արձանագրությունը ստորագրում են հաշվիչ հանձնախմբի նախագահը և մյուս անդամները: