Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԸ. 1. Ոստիկանության ծառայող է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ծառայում է ոստիկանությունում, տվել է ոստիկանության ծառայողի երդում, զբաղեցնում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված որևէ խմբի պաշտոն և ունի ոստիկանության կամ զինվորական կոչում կամ սույն օրենքով սահմանված կարգով գտնվում է ոստիկանության կադրերի ռեզերվում կամ կադրերի գործող ռեզերվում: Ոստիկանության ծառայող են համարվում նաև Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ոստիկանական պաշտոններ զբաղեցնող ծառայողները, պետական պատվերի շրջանակներում սովորող (այսուհետ` սովորող), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություն Լիազոր մարմնի կողմից գործուղված առկա ուսուցման ձևով սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք սովորում են ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով: Ոստիկանության ծառայողը, բացառությամբ ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի, կարող է միաժամանակ լինել այլ պետության քաղաքացի. 2. Ոստիկանության ծառայողը պետական ծառայող է: |