FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  100

Ազգային ժողովի որոշման նախագծի նախնական քննարկումը.
1. Ազգային ժողովի որոշման նախագծի նախնական քննարկումն իրականացվում է Կանոնակարգի 71-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգին համապատասխան.
2. Ազգային ժողովի որոշման նախագիծը գլխադասային հանձնաժողովում քննարկվում է շրջանառության մեջ դրվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իսկ նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում ընդգրկվելու դեպքում՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում.
3. Հեղինակն իրավունք ունի մինչև հարցի քննարկման ավարտը ներկայացնելու լրամշակված նախագիծ կամ իր եզրափակիչ ելույթում առաջարկելու նախագիծը լրամշակելու նպատակով հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգել, որը համարվում է ընդունված՝ առանց քվեարկության: Հարցի քննարկումը չհետաձգվելու դեպքում նախագիծը դրվում է քվեարկության.
4. Եթե նախագծի լրամշակման համար հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգվում է, և դրանից հետո՝ երկամսյա ժամկետում, հեղինակը լրամշակված նախագիծ չի ներկայացնում կամ նրա գրավոր դիմումով՝ հանձնաժողովի որոշմամբ այդ ժամկետը չի երկարաձգվում, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է.
5. Լրամշակված նախագիծը հանձնաժողովի առաջիկա նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ ներկայացվելու դեպքում այն քվեարկության է դրվում այդ նիստում.
6. Նախագծի ընդունման դեպքում համարվում է, որ հանձնաժողովը դրա վերաբերյալ Ազգային ժողով ներկայացրել է դրական, իսկ չընդունվելու դեպքում՝ բացասական եզրակացություն: