FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  33

Վկայի ցուցմունքը.
1. Վկա կարող է լինել յուրաքանչյուր անձ, որին հայտնի է կամ կարող է հայտնի լինել տվյալ գործին վերաբերող որևէ փաստական հանգամանք.
2. Որպես վկա չեն կարող հարցաքննվել`
    1) ներկայացուցիչը կամ փաստաբանը` այն փաստերի առնչությամբ, որոնք նրանց հայտնի են դարձել իրենց վստահորդին իրավաբանական ծառայություններ մատուցելիս.
    2) Մարդու իրավունքների պաշտպանը` գործի այն փաստերի առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել իր պարտականությունները կատարելիս.
    3) դատավորը` որևէ գործի լուծման վերաբերյալ քննարկումների և քվեարկությունների առնչությամբ.
    4) ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը` գործի այն փաստերի մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ.
    5) Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամը՝ իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում և դրանից հետո՝ պաշտոնավարման ընթացքում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացված վարչական վարույթի առնչությամբ.
3. Դատարանում որպես վկա հանդես գալիս առանձին հարցի վերաբերյալ ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունք ունեն`
    1) անձինք` իրենց կամ իրենց ամուսնու կամ իրենց հետ արյունակցական մինչև 2-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձանց կամ որդեգրողների կամ իրենց որդեգրածների կամ որդեգրողների կամ իրենց որդեգրածների հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձանց վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ.
    2) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները` գործի փաստերին վերաբերող այն տեղեկությունների առնչությամբ, որոնցով կարող է բացահայտվել այդ տեղեկությունների աղբյուրը.
4. Սույն օրենսգրքի իմաստով` անձի հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները։ Անձի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք։
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  33

5. Անձինք, որոնք որևէ ֆիզիկական կամ հոգեկան արատի պատճառով ունակ չեն ճիշտ ընկալելու և վերարտադրելու գործով ապացուցման ենթակա հանգամանքները, չեն կարող հարցաքննվել որպես վկա.
6. Եթե որպես վկա ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքի վերաբերյալ ծագում է վեճ, ապա դատարանը դրա վերաբերյալ որոշում է կայացնում.
7. Վկայի կողմից սուտ ցուցմունք տալը կամ ցուցմունք տալուց հրաժարվելը առաջացնում է քրեական պատասխանատվություն։