FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  138

Հոգեզավակը.
1. Հոգեզավակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ այլընտրանքային խնամքի կարիք ունեցող երեխան է, որի խնամքը և դաստիարակությունը կազմակերպվում են խնամատար ընտանիքում.
1.1. Երեխան խնամատարության ենթակա չէ, եթե այլընտրանքային խնամքը կազմակերպված է այլ կերպ, և սկսված է կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորման ակտիվ գործընթաց.
2. Արգելվում է եղբայրների և քույրերի խնամքը և դաստիարակությունը տարբեր խնամատար ընտանիքներում կազմակերպելը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա բխում է նրանց կամ նրանցից մեկի լավագույն շահերից.
3. Հոգեզավակը պահպանում է իրեն հասանելիք ալիմենտի, կենսաթոշակի, բնակելի տարածության սեփականության օգտագործման իրավունքը, իսկ բնակելի տարածության բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակելի տարածություն ստանալու իրավունքը։ Հոգեզավակը պահպանում է նաև սույն օրենսգրքի 42-44-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները.
4. Հոգեզավակի ալիմենտի համար վճարները և կենսաթոշակը տնօրինում է խնամատար ծնողը` հաշվի առնելով Երեխայի լավագույն շահերը: Խնամատար ծնողը գումարի ծախսման մասին վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կողմից հարցում ստանալու դեպքում այդ մասին տալիս է համապատասխան տեղեկատվություն.
5. Հոգեզավակի որդեգրումն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով: Որդեգրման պահից Խնամատարության պայմանագիրը դադարում է.
6. Խնամատար ծնողի և հոգեզավակի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս և 50 տարուց ոչ ավելի, իսկ երեխային խնամատարության հանձնելու պահին խնամատար ծնողի տարիքը չի կարող գերազանցել 65 տարին: Սույն մասով նախատեսված տարիքային սահմանափակումները չեն գործում Խնամատարության պայմանագրի ժամկետի երկարաձգման դեպքում և կիրառելի են միայն մեկ խնամատար ծնողի նկատմամբ՝ ըստ խնամատար ծնողի ցանկության: