Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 320 Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու գործով դատարանի որոշումը. 1. Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները. 2. Դատարանի որոշման մեջ պետք է նշվեն՝ 1) վիճարկվող վճիռը կայացրած արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը. 2) վիճարկվող վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը. 3) գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), նրանց բնակության (գտնվելու) վայրը. 4) դատարանի եզրահանգումը՝ ա. արբիտրաժի վճիռն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու, բ. դիմողի պահանջն ամբողջությամբ մերժելու, գ. սույն օրենսգրքի 318-րդ հոդվածի 2.1-ին և 2.2-րդ մասերով սահմանված դեպքերում՝ դիմողի պահանջն ամբողջությամբ մերժելու և արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ. 3. Դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից. 4. Արբիտրաժի վճռի չեղյալ ճանաչելը խոչընդոտ չէ կրկին արբիտրաժ դիմելու համար, եթե արբիտրաժ դիմելու հնարավորությունն սպառված չէ. 5. Այն դեպքում, երբ արբիտրաժի վճիռն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ է ճանաչվում արբիտրաժային համաձայնության անվավերության հետևանքով, կամ եթե նման վճիռը կայացվել է արբիտրաժային համաձայնությամբ արբիտրաժին չվերապահված վեճի վերաբերյալ կամ չի համապատասխանում դրա պայմաններին կամ արբիտրաժային համաձայնությամբ չնախատեսված հարցերով որոշումներ է պարունակում, ապա արբիտրաժային վարույթի կողմերն իրենց վեճը լուծելու համար կարող են դիմել դատարան՝ սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կանոնների պահպանմամբ: |