Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 80 Օտարերկրյա անձանց ներկայացուցչությունը. 1. Օտարերկրյա ֆիզիկական անձինք և կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն մշտական բնակության վայր կամ իրական և գործող արդյունաբերական կամ առևտրային հաստատություն (այսուհետ` օտարերկրյա անձինք), սույն օրենքի համաձայն, իրենց իրավունքների ձեռքբերման և պաշտպանության հետ կապված գործերը պետական լիազոր մարմնում վարում են ներկայացուցչի միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ. 2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի պահանջներից և հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ մասի պահանջները` օտարերկրյա անձինք կարող են պետական լիազոր մարմին հայտ ներկայացնել, հայտի ներկայացման թվականի առնչությամբ գործողություններ կատարել, գործավարության կատարման համար վճարել պետական տուրքեր, սույն օրենքի 31-րդ հոդվածի համաձայն, առաջնության իրավունքի խնդրարկման դեպքում ներկայացնել առաջին հայտի վավերացված պատճենը և այդ գործավարության վերաբերյալ պետական լիազոր մարմնի կողմից ստանալ ծանուցագիր` առանց ներկայացուցչի. 3. Եթե օտարերկրյա անձը, սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, փաստաթղթերը պետական լիազոր մարմին ներկայացնելու համար չունի ներկայացուցիչ, ապա նա պետական լիազոր մարմնի հետ նամակագրության համար տալիս է Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կամ էլեկտրոնային հասցե: Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ցանկացած ծանուցագիր, որը պետական լիազոր մարմինն ուղարկում է նշված հասցեով, համարվում է պատշաճ ծանուցում. 4. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի պահանջներից` տարեկան պետական տուրքը կարող է վճարել ցանկացած անձ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 80 5. Եթե օտարերկրյա անձը պետական լիազոր մարմնի հետ գործավարության համար չի նշանակում ներկայացուցիչ և, սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, չի նշում նամակագրության հասցե, ապա պետական լիազոր մարմինը նրան ծանուցագիր է ուղարկում այն ուղարկելու օրվանից՝ եռամսյա ժամկետում, ներկայացուցիչ նշանակելու և լիազորագիր ներկայացնելու կամ, սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, նամակագրության հասցե նշելու առաջարկությամբ: Եթե օտարերկրյա անձը սահմանված ժամկետում ներկայացուցիչ չի նշանակում և լիազորագիր չի ներկայացնում կամ, սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, նամակագրության հասցե չի նշում, ապա հայտը համարվում է հետկանչված: |