Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ article 8 Մշակութային աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգը. 1. Մշակութային աճուրդները կարող են կազմակերպվել ֆիզիկական մասնակցությամբ և հեռավար (էլեկտրոնային). 2. Մշակութային աճուրդն իրականացվում է անգլիական դասական եղանակով։ Ապրանքը՝ լոտը, աճուրդին առաջադրվում է նվազագույն մեկնարկային գնով, և մասնակիցներն աճուրդի ընթացքում բարձրացնում են գինը։ Բիդ (գնային հայտ) ներկայացնելը վճարովի է։ Եթե երկու անգամ անընդմեջ դասական ձևով չի օտարվում նույն արժեքը, ապա այն իրականացվում է նվազեցման եղանակով՝ փոխադարձ համաձայնությամբ. 3. Մշակութային աճուրդը վարում է աճուրդավարը, որը հրապարակում է աճուրդի ձևը, գնային հայտեր ներկայացնելու կարգը, լոտի անվանումը, բնութագրող ցուցանիշները, մեկնարկային գինը (գնահատված արժեքի չափը), աճուրդային նվազագույն քայլի չափը, որը կարող է կլորացվել գնի ճշտությամբ մինչև առավելագույն ամբողջ թիվը. 4. Մշակութային աճուրդի մասնակիցը բարձրացնում է մասնակցի համարանիշին համապատասխանող քարտը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով լոտը ձեռք բերելու վերաբերյալ: Աճուրդավարը շարունակում է աճուրդն այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկող մեկ մասնակից, որից հետո աճուրդը դադարեցվում է: Այն դեպքում, երբ հայտարարված գնով լոտը ձեռք բերելու համաձայնություն չի լինում, աճուրդավարը երեք անգամ կրկնում է մեկնարկային գինը: Լոտը մեկնարկային գնով երեք անգամ առաջարկելիս գնորդների բացակայության դեպքում տվյալ լոտի աճուրդը համարվում է չկայացած. 5. Մշակութային աճուրդի դեպքում յուրաքանչյուր մասնակից կարող է լոտի գինն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով կամ քայլի չափից ոչ պակաս գումարով՝ բարձրացնելով մասնակցի համարանիշին համապատասխանող համարը (քարտը): Աճուրդավարը շարունակում է աճուրդն այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկած մեկ մասնակից, որը համարվում է աճուրդում հաղթած մասնակից աճուրդավարի առաջարկած գինը երրորդ անգամ հայտարարելուց և մուրճի երրորդ հարվածից հետո. 6. Մշակութային աճուրդի ժամանակ, եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ է ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդում հաղթող է ճանաչվում առաջինը բարձր գին առաջարկող մասնակիցը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ article 8 7. Մշակութային աճուրդի հաղթող մասնակիցն ու աճուրդի կազմակերպիչն ստորագրում են աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը. 8. Եթե մշակութային աճուրդի հաղթող մասնակիցը արձանագրության վերաբերյալ ունի առարկություններ, ապա դրանք նշվում են արձանագրության մեջ: 9․ Եթե մշակութային աճուրդով չի վաճառվում մշակութային արժեքը կամ մշակութային նշանակության առարկան, ապա մշակութային աճուրդի տունը չի ստանում գնորդի և վաճառողի հավելավճարները։ 10․ Մշակութային աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն շահագրգիռ անձի հայցով՝ դատական կարգով: Մշակութային աճուրդն անվավեր ճանաչվելու դեպքում կազմակերպվում է նոր աճուրդ: 11․ Եթե մինչև մշակութային աճուրդի անցկացումը մասնակիցներից մեկը հրաժարվում է հետագա գործարքից, ապա մասնակցության վճարը չի վերադարձվում։ |