FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  343

Տրանսպորտային միջոցները հարբած (ոչ սթափ), տասնվեց տարին չլրացած կամ տվյալ տեսակի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներն անվտանգ վարելու կարողությունից զրկված անձին հանձնելը.
1. Տրանսպորտային միջոցը հարբած (ոչ սթափ), տասնվեց տարին չլրացած կամ տվյալ տեսակի տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված կամ այն անձին հանձնելը, որը տրանսպորտային միջոցը հանձնող անձի համար ակնհայտորեն տվյալ իրադրությունում իր ֆիզիկական կամ հոգեկան վիճակի հետևանքով չէր կարող տրանսպորտային միջոցն անվտանգ վարել, եթե հանձնողի դրսևորած անզգուշության հետևանքով մարդու առողջությանը պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով.
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: