Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 Փորձաքննության ձևերն ու տեսակները. 1. Փորձաքննության ձևերն են` 1) պետական փորձաքննություն` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ և պատվերով իրականացվող փորձաքննություն. 2) հասարակական փորձաքննություն` հասարակական կազմակերպությունների և (կամ) միավորումների նախաձեռնությամբ և պատվերով իրականացվող փորձաքննություն` հասարակական կարծիքը հաշվի առնելու անհրաժեշտություն պահանջող գիտական և գիտատեխնիկական գործունեության ցանկացած բնագավառում. 3) մասնագիտական փորձաքննություն` ֆիզիկական և իրավաբանական անձանց նախաձեռնությամբ և պատվերով իրականացվող փորձաքննություն` գիտական և գիտատեխնիկական գործունեության կոնկրետ խնդիրների վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու նպատակով. 2. Փորձաքննության տեսակներն են` 1) նախնական փորձաքննություն` տեխնիկական և բնապահպանական անվտանգության սահմանված նորմերին և կանոններին, ստանդարտներին և այլ պահանջներին փորձաքննության օբյեկտի համապատասխանության ստուգում. 2) հիմնական փորձաքննություն` փորձաքննության օբյեկտի վերաբերյալ հիմնավորված փորձագիտական եզրակացություն պատրաստելու համար անհրաժեշտ և փորձաքննության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված միջոցառումների իրականացում. 3) կրկնակի փորձաքննություն` հիմնական փորձաքննություն իրականացնելու պահանջների և կանոնների խախտման կամ փորձագիտական եզրակացության վերաբերյալ հիմնավորված առարկությունների դեպքում փորձաքննության պատվիրատուի կամ փորձաքննության օբյեկտի հեղինակի պահանջով կամ փորձագիտական եզրակացության (ամբողջական կամ մասամբ) հետ փորձաքննության պատվիրատուի անհամաձայնության դեպքում նրա նախաձեռնությամբ և պատվերով իրականացվող փորձաքննություն. 4) լրացուցիչ փորձաքննություն` փորձաքննության օբյեկտի վերաբերյալ փորձաքննության պատվիրատուի կողմից գիտական և գիտատեխնիկական նոր պարագաների ի հայտ գալով կամ հիմնական և կրկնակի փորձաքննությունների փորձագիտական եզրակացությունների անհամապատասխանությամբ կամ ուժը կորցրած փորձագիտական եզրակացությամբ պայմանավորված փորձաքննություն: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 3. Նախնական փորձաքննությունն իրականացնում է փորձաքննության պատվիրատուն՝ իր մասնագիտացված ստորաբաժանումների միջոցով կամ անկախ փորձագետներ ընդգրկելու ճանապարհով. 4. Հիմնական, կրկնակի և լրացուցիչ փորձաքննությունն իրականացնում են իրավաբանական անձինք` ըստ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով, 7-րդ և 10-րդ հոդվածներով սահմանված պահանջների: |