FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  136

Պատժի կատարումը հետաձգելու կարգը.
1. Մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկման կամ ազատազրկումից ավելի մեղմ պատժի դատապարտված հղի կնոջ կամ խնամքին մինչև վեց տարեկան երեխա ունեցող անձի պատժի կատարումը հետաձգելու մասին միջնորդությունը դատարան է ներկայացնում պրոբացիայի ծառայողը կամ քրեակատարողական հիմնարկի պետը, դատապարտյալը կամ նրա փաստաբանը: Միջնորդությանը կցվում են դատապարտյալի բնութագիրը, անձնական գործը, հղիության մասին բժշկական եզրակացությունը կամ երեխայի ծննդյան վկայականի պատճենը, առկայության դեպքում՝ դատապարտյալին և երեխային ընդունելու, նրանց բնակարան տրամադրելու և ապրելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու մասին ազգականների համաձայնությունը կամ դատապարտյալի՝ բնակարանով և երեխայի հետ ապրելու համար անհրաժեշտ պայմաններով ապահովված լինելու մասին տեղեկանքը.
2. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալին ազատելու օրը Պրոբացիայի ծառայություն է ուղարկում պատժի կատարումը հետաձգելու մասին դատարանի որոշման պատճենը՝ նշելով ազատելու օրը: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալից ստորագրություն է վերցնում պատժից ազատվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, Պրոբացիայի ծառայությունում հաշվառվելու պարտավորության մասին.
3. Դատապարտյալն իր բնակության վայր է մեկնում սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով.
4. Պատժի կատարումը հետաձգելու դեպքում անձը դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունները կատարելուց խուսափող է համարվում, եթե Պրոբացիայի ծառայության կողմից երկու անգամ արգելված վարքագծի մասին նախազգուշացվելուց հետո դարձյալ չի կատարում սահմանված պարտականությունները: