FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  35

Կենդանիների բարեկեցությունը պահպանելու գործում անձանց պարտականությունները և սահմանափակումները.
1. Կենդանիների սեփականատեր և (կամ) կենդանի պահող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են`
    1) խնամել կենդանիներին և չլքել, եթե այդ կենդանին ինքնուրույն գոյատևել չի կարող, իսկ լքելու դեպքում նախօրոք տեղեկացնել տեղական ինքնակառավարման մարմիններին կամ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին.
    2) յուրաքանչյուր կենդանու համար` կախված տեսակից, տարիքից և ցեղատեսակից, ապահովել`
    ա. տեղակայման և տեղաշարժման համար անհրաժեշտ տարածք, ազատություն և պայմաններ,
    բ. կերի և ջրի բավարար քանակություն,
    գ. սնվելու և խմելու վայրերից օգտվելու ազատ հնարավորություն,
    դ. սնվելու և խմելու համար անհրաժեշտ համապատասխան պարագաներ, որոնք հարմարեցված են կասեցնելու համար դրանց աղտոտումը և նվազեցնելու կենդանիների միջև ագրեսիվ մրցակցությունը,
    ե. կենսագործունեության համապատասխան միկրոկլիմա,
    զ. կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում և բուժում, հիվանդացության կամ վնասվածքի դեպքում` անմիջական բուժօգնություն,
    է. կենդանիների պաշտպանության և բարեկեցության պահանջները.
    3) ձեռնարկել միջոցներ կենդանիների` բարձրություններից ընկնելը կանխելու համար.
    4) օրական առնվազն մեկ անգամ ստուգել կենդանիների ընդհանուր վիճակը.
    5) տան պայմաններում չպահվող վայրի կենդանիներ բուծել ոչ իրենց բնական միջավայրերում` միայն կենդանաբանական այգիներում, ակվարիումներում, տեռարիումներում, կրկեսներում, ֆերմաներում, վիվարիումներում (կենդանակեցարան, թռչունների կացարան).
2. Արգելվում է`
    1) կենդանիներին վախեցնել, տանջել, ուժասպառ անել, սպանել, բացառությամբ կրոնական ծիսակատարությունների, որսորդության և ձկնորսության, գիտահետազոտության համար նախատեսված կենդանիների և մարդկանց վրա հարձակման և ինքնապաշտպանության դեպքերի.
    2) կենդանիների նկատմամբ դաժանությունը`
    ա. կենդանուն սպանդի ենթարկելը` խեղդելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի կամ մտրակման միջոցով,
    բ. մաշկահանում, անդամատում կամ դիազերծում` մինչև սպանդը,
    գ. կրակի վրա նետելը, դաժան միջոցներ կիրառելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը,
    դ. թունավորում կամ այնպիսի նյութի ներարկում, որը հանգեցնում է դաժան և ցավոտ մահվան,
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  35

ե. սույն օրենքի դրույթները խախտելով` քնեցումը.
    3) կռիվների կամ ներկայացումների համար կենդանիների օգտագործումը, որի արդյունքում կենդանին կարող է տանջվել, սպանվել կամ ստանալ կենսագործունեությանը սպառնացող վնասվածք.
    4) կենդանիներին միմյանց նկատմամբ սադրելը.
    5) կենդանիների այնպիսի վարժեցում, որը կարող է տանջանք կամ չարչարանք առաջացնել.
    6) առանց կենդանիների անատոմիական և ֆիզիոլոգիական կարողությունները հաշվի առնելու` դրանց ենթարկել ֆիզիկական ճնշումների.
    7) կենդանիների այնպիսի հավաք կամ բռնում, որը նրանց ցավ, տանջանք կամ վնաս է պատճառում, եթե առկա են դրանք բացառող կամ հնարավորինս նվազեցնող պայմաններ.
    8) վայրի կենդանիներին փողոցով տանելը` առանց շրջապատի անվտանգությունը երաշխավորող պայմանների ապահովման.
    9) անհրաժեշտ որակավորում և մասնագիտություն չունեցող անձանց կողմից կենդանիների բուժումը կամ անասնաբուժական դեղամիջոցի կիրառումը.
    10) ցավազրկող նյութերի կամ այնպիսի նյութերի կիրառումը, որոնք կարող են կենդանիների առողջությանը վնասել, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք բժշկական հիմնավորում ունեն և (կամ) թույլատրված փորձարկման շրջանակներում կատարվելիք բուժում են հանդիսանում.
    11) սպորտային առավել արդյունքների ստացման նպատակով կենդանիների նկատմամբ խթանիչ նյութերի կիրառումը.
    12) բնական կամ արհեստական սերմնավորումը, որը կենդանիների առողջության համար վտանգավոր է.
    13) կենդանիներին կերակրել այնպիսի կերատեսակներով, որոնք պարունակում են վնասակար նյութեր, կամ չեն օգտագործվում տվյալ կենդանու կերակրման համար` ելնելով դրանց տեսակից, տարիքից և առողջական վիճակից.
    14) անհամատեղելի տեսակների միևնույն տարածքում կամ միևնույն տարածքում միևնույն տեսակների բնակեցումը, որոնց միջև կարող է առաջանալ ագրեսիվություն, հարձակում և պայքար.
    15) խոշոր որոճողների կամ միասմբակավորների պոչերի անդամատումը.
    16) հետևյալ վիրաբուժական մանիպուլյացիաների իրականացումն առանց ցավազրկման`
    ա. գառների, ուլերի, խոզերի, հորթերի և շների պոչերի անդամատում,
    բ. շների հավելյալ մատների անդամահատում,
    գ. հորթերի եղջյուրների անդամահատում խարման կամ վիրաբուժական հեռացման միջոցով,
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  35

դ. կենդանիների ամորձատում և ձվարանահատում.
    17) տնային կենդանիների նկատմամբ առանց ցավազրկման հետևյալ վիրաբուժական միջամտությունների իրականացումը`
    ա. պոչի և ականջների կտրում,
    բ. ձայնալարերի կտրում,
    գ. եղունգների և ատամների հեռացում,
    դ. դաջվածքի կամ միկրոչիպի տեղադրում,
    ե. վիրահատություններ.
    18) տնային կենդանիներին բուծել և պահել մսի և մորթու արտադրության նպատակով.
    19) տնային կենդանիներին զբոսանքի հանել բացօթյա մանկապարտեզներ և արգելանշաններով նշված տարածքներ: