Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 5 Ստեղծագործության հրապարակումը և լույսընծայումը. 1. Ստեղծագործությունը համարվում է հրապարակված, եթե այն հեղինակի կողմից կամ նրա համաձայնությամբ առաջին անգամ մատչելի է դարձել հանրությանը հրապարակային արտասանության, հրապարակային կատարման, հրապարակային ցուցադրման, լույսընծայման (հրատարակման), հեռարձակման կամ հանրությանը մատչելի դարձնելու այլ միջոցներով. 2. Ստեղծագործությունը համարվում է լույս ընծայված (հրատարակված), եթե հեղինակի համաձայնությամբ ցանկացած միջոցներով, այդ թվում` էլեկտրոնային համակարգերի միջոցով, արտադրված ստեղծագործության օրինակները շրջանառության մեջ են դրվել բավարար քանակով։ Լույսընծայում չի համարվում դրամատիկական, երաժշտադրամատիկական, տեսալսողական կամ երաժշտական ստեղծագործության կատարումը, գրական ստեղծագործության ասմունքը, գրական կամ արվեստի ստեղծագործության հեռարձակումը, արվեստի ստեղծագործության ցուցադրումը և ճարտարապետական ստեղծագործություն հանդիսացող շինության կառուցումը։ |