FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի` կրթության և աշխատանքային ստաժի չափանիշները.
1. Քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ունենա բարձրագույն կրթություն, բացառությամբ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոնների, որոնք զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն.
2. Քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ է աշխատանքային ստաժի և փորձի առնվազն հետևյալ չափանիշները.
    1) քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբերի պաշտոնների համար՝ հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` հինգ տարվա աշխատանքային ստաժ.
    2) քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթախմբերի պաշտոնների համար՝ հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ.
    3) քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբերի պաշտոնների համար՝ հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.
    4) քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթախմբերի պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ.
3. Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոնների համար աշխատանքային ստաժ չի պահանջվում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

4. Հաշվի առնելով քաղաքացիական ծառայության պաշտոնի և (կամ) պաշտոնի ենթախմբերի առանձնահատկությունները, քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնությամբ (բացառությամբ Հաշվեքննիչ պալատի), քաղաքացիական ծառայության պաշտոնի և (կամ) պաշտոնի ենթախմբերի համար կարող են սահմանվել կրթության և (կամ) աշխատանքային ստաժի և (կամ) աշխատանքի բնագավառի այլ չափանիշներ, ինչպես նաև քաղաքացիական ծառայության առանձին պաշտոնների համար՝ որակավորման չափանիշներ, այդ թվում` միջազգայնորեն ընդունված հավաստագրման համակարգեր: Այդ չափանիշները քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնությունը ստանալուց հետո (բացառությամբ Հաշվեքննիչ պալատի) ամրագրվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների անձնագրերում մինչև սույն օրենքով սահմանված կարգով այդ պաշտոններն զբաղեցնելը: