FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  50

Մասնագիտական որակավորման պահանջը.
1. Ֆիզիկական անձանց, առանց սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան մասնագիտական որակավորում ունենալու, արգելվում է ներդրումային ծառայություններ մատուցող անձի անունից կամ կազմում ներդրումային ծառայություններ մատուցելը կամ նման ծառայություններ մատուցելու առաջարկությամբ հանդես գալը, ինչպես նաև ներդրումային ծառայություններ մատուցող անձի գործադիր տնօրենի պաշտոն զբաղեցնելը.
2. Ներդրումային ծառայություններ մատուցող անձի ղեկավարների (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների), ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ անունից ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը և մասնագիտական համապատասխանության չափանիշները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Այդ չափանիշները սահմանելիս Կենտրոնական բանկը հաշվի է առնում անձի կրթությունը (որակավորումը), աշխատանքային փորձը և հմտությունները.
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը չի տարածվում ներդրումային ծառայություններ մատուցող բանկերի գործադիր տնօրենի վրա: Բանկերի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի պաշտոն կարող է զբաղեցնել միայն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող անձը.
4. Սույն հոդվածով սահմանված մասնագիտական որակավորումը տրվում է ոչ պակաս, քան մեկ տարի ժամկետով: