Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ article 27 ԿԱՆԱՆՑ և ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԱՆՔԻ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Ձերբակալված կամ կալանավորված կանանց և անչափահասների համար ձերբակալվածներին պահելու վայրերում և կալանավորվածներին պահելու վայրերում ստեղծվում են բարելավված նյութակենցաղային պայմաններ: Ձերբակալված կամ կալանավորված կանայք և անչափահասներն օգտվում են ամենօրյա` երկու ժամից ոչ պակաս տևողությամբ զբոսանքի իրավունքից, որի ընթացքում հնարավորություն է տրվում զբաղվել մարմնամարզությամբ: Կալանավորված կանայք իրավունք ունեն կալանքի տակ գտնվելու ընթացքում իրենց մոտ պահել մինչև երեք տարեկան իրենց երեխաներին: Հղի կամ իրենց մոտ երեխա ունեցող ձերբակալված կամ կալանավորված կանանց համար ստեղծվում են համապատասխան նյութակենցաղային պայմաններ, կազմակերպվում է մասնագիտացված բուժսպասարկում: Անչափահասները, կերակրող մայրերը, հղիները, ինչպես նաև իրենց մոտ երեխաներ ունեցող կանայք, որպես տույժի միջոց, պատժախուց չեն տեղափոխվում: Հիվանդության, ծնողական պարտականությունները բարեխղճորեն չկատարելու, երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու, ինչպես նաև ներքին կանոնակարգի խախտումներ թույլ տալու դեպքերում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը կարող է միջնորդություն ներկայացնել դատարան` կալանավորված անձին ծնողական իրավունքներից զրկելու և (կամ) երեխային այլ անձանց խնամքին հանձնելու մասին: Կալանավորված անչափահասն օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է միջնակարգ կրթություն: |