Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 31 Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտի մերժումը. 1. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտը մերժվում է, եթե՝ 1) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված. 2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին. 3) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն զրկվել է հայցվող գործունեության տեսակով զբաղվելու իրավունքից. 4) դիմող ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերն օրենքի համաձայն զրկվել է հայցվող գործունեության տեսակով զբաղվելու իրավունքից. 5) լիցենզիան ստանալուց հետո՝ անցած ժամանակահատվածի ընթացքում, փոփոխվել են լիցենզավորման պայմանները. 6) օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված են այլ դեպքեր. 2. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտը գրավոր մերժվում է լիցենզավորող մարմնում հայտը մուտք լինելու օրվանից հինգ օրվա, իսկ բարդ լիցենզիայի դեպքում` տասն օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ, բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի, երբ մերժման մասին որոշում չի կայացվում: Եթե նշված ժամկետներում լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտը չի մերժվում, ապա հայտը համարվում է բավարարված, և լիցենզավորող մարմինը պարտավոր է մեկ օրվա ընթացքում երկարաձգել լիցենզիայի գործողության ժամկետը. 3. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ նշվում են մերժման պատճառներն ու իրավական հիմքերը. 4. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 31 5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր. 6. Սույն հոդվածով չնախատեսված հիմքերով լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտի մերժումն արգելվում է. 7. Եթե լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտը տրվել է լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում, ապա լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հարցը քննվում է միայն կասեցումը վերացվելուց հետո: |