Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 27 Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծման կարգը. 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումն անձը ներկայացնում է անձամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ: Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացված դիմումները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին. 1.1. 1.2. 1.3. 2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կազմած դրական եզրակացություններն առաջարկությամբ ուղարկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին՝ կցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը. 3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կազմած բացասական եզրակացությունները, ինչպես նաև սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում անձի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ եզրակացություններն ուղարկվում են Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով. 4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կազմած եզրակացություններն ստանալուց հետո Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը դրանք քննարկում է հանձնաժողովի ղեկավարի կողմից հրավիրվող նիստերում: Քննարկման արդյունքով կազմվում են ամփոփ եզրակացություններ և ուղարկվում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 27 5. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում համապատասխան եզրակացություններն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում է քաղաքացիության վերաբերյալ դիմում ներկայացրած անձին քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու կամ քաղաքացիության շնորհումը կամ դադարեցումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը և Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովից ստացված ամփոփ եզրակացությունները. 6. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում անձին քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ առանց սույն հոդվածի 1-5-րդ մասերի պահանջների պահպանման: Սույն մասով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվող առաջարկությանը կցվում են անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու վերաբերյալ համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը և ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական մարմնի եզրակացությունը, որն ստանում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը՝ Ազգային անվտանգության ծառայություն հարցում կատարելու միջոցով. 7. Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծմանն ուղղված Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածով սահմանված կարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 27 8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստում (տեղեկանք) ներկայացվելու դեպքում անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում նրա կողմից օտարերկրյա պետության քաղաքացիություն ստանալու ապացույցը (օտարերկրյա պետության անձնագիր կամ օրենքով սահմանված կարգով վավերացված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելը հավաստող փաստաթուղթ) լիազոր մարմին ներկայացվելու պահից. 8.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձը պարտավոր է օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետությունում իր բնակությունն oրինականացնելու համար կամ դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից. 9. Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |