Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14.1 Համայնքային ծառայության թափուր պաշտոնն արտամրցութային կարգով զբաղեցնելը. 1. Պետական մարմիններին վերապահված լիազորությունը համայնքին պատվիրակելու հետևանքով համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում ընդգրկված նոր պաշտոնները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված լինելու դեպքում արտամրցութային կարգով ենթակա են համալրման գրավոր համաձայնություն տված այն աշխատողներով, որոնց միջոցով իրականացվել է նշված լիազորությունը՝ մինչև նշված պաշտոնները համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում ընդգրկելը՝ հաշվի առնելով սույն օրենքի 11-րդ, 12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված համայնքային ծառայության նոր պաշտոնները ենթակա են համալրման աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություն և (կամ) լրացում կատարելուց հետո՝ 1-ամսյա ժամկետում. 3. Մինչև համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելը տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ այդ պաշտոնը կարող է արտամրցութային կարգով զբաղեցնել համայնքային ծառայության կադրերի ռեզերվից տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձը. 4. Համայնքային ծառայության թափուր պաշտոն (բացառությամբ աշխատակազմի քարտուղարի, ինչպես նաև նոր ստեղծված համայնքային ծառայության պաշտոնների) առաջանալու դեպքում մեկշաբաթյա ժամկետում, մինչև տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակելու համապատասխան աշխատակազմի կամ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման այն համայնքային ծառայողին, որը միաժամանակ՝ ա) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները. բ) համարվում է համայնքային ծառայության միևնույն խմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն ունի տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության դասային աստիճան կամ զբաղեցնելու է համայնքային ծառայության իր զբաղեցրած պաշտոնի խմբին հաջորդող բարձր խմբի 3-րդ կամ 2-րդ ենթախմբի պաշտոն. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14.1 գ) ստորաբաժանման մեջ ներառված համայնքային ծառայության թափուր պաշտոնի դեպքում համարվում է կոնկրետ ստորաբաժանման համայնքային ծառայող, իսկ ստորաբաժանման մեջ չներառված աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնի դեպքում` աշխատակազմի համայնքային ծառայող. դ) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն: |