FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ

article  16

Նոտարի գործունեության կասեցումը.
1. Նոտարի գործունեությունը կասեցվում է`
    1) եթե մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 10-ն ամբողջությամբ չի վճարել նոտարական պալատին վճարվող անդամավճարները.
    2) սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ մինչև 6 ամիս ժամանակով.
    3) սնանկ ճանաչելու դիմում ներկայացվելու դեպքում՝ սնանկության գործի ողջ ժամանակահատվածում.
    4) օրենքով նախատեսված այլ դեպքերում, կարգով և ժամկետներում.
2. Նոտարական գործունեության կասեցման մասին որոշումը կայացնում է արդարադատության նախարարը` նշելով գործունեության կասեցման ժամկետը: Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում նոտարի գործունեությունը կասեցվում է մինչև չվճարված անդամավճարի վճարումը.
3. Նոտարի գործունեությունը կասեցված է համարվում կասեցման մասին որոշումը (հրամանը) նրան պատշաճ հանձնելու օրվան հաջորդող օրվանից: Նշված որոշումը (հրամանը) ենթակա է անհապաղ կատարման.
4. Գործունեությունը կասեցված նոտարն իրավունք չունի կատարելու նոտարական գործողություններ և մատուցելու նոտարական այլ ծառայություններ մինչև կասեցման ժամկետի ավարտը.
5. Գործունեությունը կասեցված նոտարի կնիքը պահպանում է նոտարական պալատը` արդարադատության նախարարի սահմանած կարգով.
6. Նոտարն իրավունք ունի դատական կարգով բողոքարկել իր գործունեության կասեցման մասին որոշումը: