FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  85

ԽՈՐՀՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
1. Խորհրդի անդամներն ընտրվում են տարեկան ժողովի կամ անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դեպքում արտահերթ ժողովի կողմից` սույն օրենքով և կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի անդամների լիազորությունները դադարում են խորհրդի հաջորդ կազմի ընտրվելուց հետո: Խորհրդի անդամների լիազորությունների ընդհանուր տևողությունը չի սահմանափակվում: Ժողովը կարող է որոշում ընդունել խորհրդի ցանկացած անդամի (բոլոր անդամների) լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին: Եթե խորհրդի անդամներն ընտրված են գումարային (կումուլյատիվ) քվեարկությամբ, ապա ժողովի` լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումը կարող է ընդունվել միայն խորհրդի բոլոր անդամների վերաբերյալ.
2. Ընկերության այն բաժնետերերը, որոնք ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու օրվա դրությամբ տիրապետում են Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի կամ դրանցով տրամադրվող ձայների 10 և ավելի տոկոսին, իրավունք ունեն առանց ընտրության ընդգրկվել խորհրդի կազմում կամ դրանում նշանակել իրենց ներկայացուցչին: Այդ իրավունքը վերապահվում է նաև անվանատերերին: Յուրաքանչյուր բաժնետեր խորհրդում կարող է զբաղեցնել միայն մեկ տեղ.
3. Խորհրդի ընտրությունները 500 և ավելի բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող Ընկերությունում իրականացվում են գումարային (կումուլյատիվ) քվեարկությամբ: Մինչև 500 բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող Ընկերությունում խորհրդի ընտրությունները կարող են իրականացվել գումարային (կումուլյատիվ) քվեարկությամբ, եթե դա նախատեսված է կանոնադրությամբ: Գումարային (կումուլյատիվ) քվեարկության ժամանակ յուրաքանչյուր քվեարկող բաժնետոմսի սեփականատեր ունի իրեն տրամադրված ձայների քանակի և խորհրդի ընտրվող (վերընտրվող) անդամների քանակի բազմապատիկին հավասար ձայների քանակ: Բաժնետերը քվեարկության ընթացքում իրավունք ունի ձայները տրամադրել մեկ թեկնածուին կամ բաշխել մի քանի թեկնածուների միջև: Խորհրդի կազմում ընտրված են համարվում ձայների առավելագույն քանակ ստացած թեկնածուները.
4. Խորհրդի քանակական կազմը սահմանվում է ժողովի որոշմամբ, բայց չի կարող երեք անդամից պակաս լինել:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  85

Սույն կետով սահմանված սահմանափակումը չի տարածվում այն անձանց վրա, որոնք սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան իրավունք ունեն ընդգրկվել խորհրդի կազմում առանց ընտրության.
5. Խորհրդի անդամ կարող է լինել Ընկերության բաժնետեր չհանդիսացող անձը, եթե կանոնադրությամբ դա արգելված չէ: Բաց ընկերություններում խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդը պետք է լինի անկախ։ Եթե մեկ երրորդը բնական թիվ չէ, ապա խորհրդի անկախ անդամների թիվ է համարվում մեկ երրորդին առավել մոտ ամբողջ թիվը: Խորհրդի անկախ անդամ կարող է ընտրվել այն անձը, որը՝
    ա) վերջին երեք տարվա ընթացքում ընկերությունում գործադիր ղեկավար պաշտոն չի զբաղեցրել, չի աշխատել ընկերությունում կամ դրա հետ փոխկապակցված այլ անձի մոտ.
    բ) վերջին երեք տարվա ընթացքում ընկերությունից կամ ընկերության հետ փոխկապակցված անձից (անձանցից) ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի ստացել որևէ վարձատրություն, բացառությամբ որպես խորհրդի անդամ ստացած վարձատրության.
    գ) վերջին երեք տարվա ընթացքում ինչպես ուղղակիորեն, այնպես էլ անուղղակիորեն՝ որպես գործընկեր, նշանակալից բաժնետեր, խորհրդի անդամ, գործադիր մարմնի անդամ (ներկայացուցիչ) չի ունեցել էական որևէ գործարար հարաբերություն ընկերության և (կամ) ընկերության հետ փոխկապակցված անձի (անձանց) հետ.
    դ) վերջին հինգ տարվա ընթացքում չի հանդիսացել ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձի և (կամ) դրա հետ փոխկապակցված անձի (անձանց) բաժնետեր և (կամ) աշխատող.
    ե) վերջին 10 տարվա ընթացքում 6 տարուց ավելի չի հանդիսացել ընկերության խորհրդի անդամ.
    զ) չի հանդիսանում ընկերության նշանակալից բաժնետեր.
    է) վերջին մեկ տարվա ընթացքում անմիջական հսկողություն չի իրականացրել ընկերության նկատմամբ՝ որպես հանրային ծառայող.
    ը) չի հանդիսանում սույն մասի «ա-է» կետերում նշված անձանցից որևէ մեկի ընտանիքի անդամ: Սույն մասի «գ» կետի իմաստով նշանակալից է համարվում Ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ դրանցով տրամադրվող ձայների քանակի 10-ից ավելի տոկոսին տիրապետող բաժնետերը։ Խորհրդի անկախ անդամին վերաբերող սահմանափակումները գործում են նաև խորհրդի անկախ անդամի պարտականությունները կատարելու ժամանակահատվածում։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  85

Ընկերության գործադիր մարմնի ներկայացուցիչները չեն կարող խորհրդում մեծամասնություն կազմել: Խորհրդի անդամների նկատմամբ կանոնադրությամբ կամ ժողովի հաստատած խորհրդի կանոնակարգով կարող են նախատեսվել նաև այլ սահմանափակումներ և պահանջներ: