Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 52 Հայտում և պետական գրանցամատյանում փոփոխություններ կատարելը. 1. Հայտատուն կամ ապրանքային նշանի իրավատերը պետական լիազոր մարմնին պետք է տեղեկացնի՝ 1) իր անվան, ազգանվան կամ անվանման կամ գտնվելու վայրի (հասցեի) փոփոխության մասին. 2) իր ներկայացուցչի և (կամ) նրա գտնվելու վայրի (հասցեի) փոփոխության մասին. 3) հայտարկված կամ գրանցված ապրանքային նշանի առանձին ոչ էական տարրերի փոփոխության մասին, եթե պետական լիազոր մարմնի կարծիքով դրանք չեն ազդի ապրանքային նշանի տարբերակիչ հատկության վրա. 4) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկի կրճատման մասին. 5) հայտատուի կամ ապրանքային նշանի իրավատիրոջ փոփոխության մասին. 6) տեխնիկական վրիպակներն ուղղելու մասին. 2. Հայտում կամ պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին դիմումին կից պետական լիազոր մարմին է ներկայացվում օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, իսկ եթե պետական տուրքը, համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի, վճարվել է զեղչով, ապա ներկայացվում է նաև աշխատողների թվի մասին տեղեկանքը՝ պետական տուրքի վճարման օրվա դրությամբ: Սույն մասով սահմանված դրույթը չի կիրառվում սույն հոդվածի 1-ի մասի 2-րդ կետով նախատեսված՝ հայտատուի ներկայացուցչի փոփոխության նկատմամբ. 2.1. Ներկայացուցչի փոփոխություն չի համարվում հայտի քննարկմանը կամ գրանցմանը վերաբերող առանձին գործողություն կատարելու համար հայտատուի կամ իրավատիրոջ կողմից տրված լիազորագրով այլ ներկայացուցիչների (ներկայացուցչի) նշանակումը. 3. Հայտում կամ պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին դիմումի ձևը և ներկայացնելու կարգը սահմանում է կառավարությունը. 4. Պետական լիազոր մարմինը հայտում կամ պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին դիմումն ստանալու օրվանից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, քննարկում է այն և սույն հոդվածի 1-3-րդ մասերի պահանջներին համապատասխանելու դեպքում գրառում է կատարում հայտերի հիմնապաշարում կամ պետական գրանցամատյանում. 5. Պետական գրանցամատյանում կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտնում դրա մեջ գրառում կատարելու թվականից, և պետական լիազոր մարմինը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 52 6. Դիմումը չի կարող մերժվել առանց դիմողին հնարավորություն ընձեռելու փաստարկներ ներկայացնել հայտում կամ պետական գրանցամատյանում փոփոխությունների կատարման օգտին. 7. Պետական լիազոր մարմինն իր սխալներն ուղղում և հայտերի հիմնապաշարում և պետական գրանցամատյանում համապատասխան գրառումներ է կատարում սեփական նախաձեռնությամբ կամ դիմումի հիման վրա՝ առանց պետական տուրք գանձելու. 8. Եթե սույն հոդվածի համաձայն` ներկայացված դիմումը հիմնավոր կասկածներ է հարուցում սխալի իրական լինելու կամ կատարվող փոփոխության հարցում, ապա պետական լիազոր մարմինը կարող է պահանջել համապատասխան ապացույցներ. 9. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված փոփոխությունների մասին պետական լիազոր մարմնին չտեղեկացնելու դեպքում հետագայում ներկայացված հայտերի կամ դիմումների քննարկման ընթացքում հայտատուին կամ դիմումատուին ծանուցվում է ներկայացված հայտին կամ դիմումին առնչվող ապրանքային նշանների գրանցումներին վերաբերող՝ համապատասխան պետական գրանցամատյանում նման փոփոխությունների կատարման անհրաժեշտության մասին: Ծանուցման ստացման օրվանից հետո՝ երկամսյա ժամկետում, անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ համապատասխան փոփոխություններ կատարելու համար: Նշված ժամկետում դիմում չներկայացնելու դեպքում ապրանքային նշանի գրանցումը մերժվում է, կամ դիմումները համարվում են հետ կանչված: |