FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  423

Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տպագրության ծախսերի փոխհատուցումը.
1. Օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում վերադարձման ներկայացված և հարկային մարմնի կողմից հետ ընդունված՝ վնասված կամ խոտանված կամ դրոշմավորման ոչ ենթակա ապրանքի վրա փակցված և ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների համար հարկ վճարողից, որպես փոխհատուցում, գանձվում են այդ դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տպագրության համար հարկային մարմնի կատարած ծախսերը.
2. Օրենսգրքի 389-րդ և 390-րդ հոդվածներում նշված ապրանքները Կառավարության սահմանած կարգով դուրս գրվելու դեպքում այդ ապրանքների վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների համար հարկ վճարողից, որպես փոխհատուցում, գանձվում են այդ դրոշմապիտակների տպագրության համար հարկային մարմնի կատարած ծախսերը.
3. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի կիրառության իմաստով, հնարավոր չէ որոշել դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տպագրության համար հարկային մարմնի կատարած ծախսերը, այդ ծախսերը հաշվարկվում են՝ հիմք ընդունելով ծախսերի հաշվարկման պահին գործող՝ Կառավարության որոշմամբ դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների համար սահմանված գները.
4. Օրենսգրքին համապատասխան դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող ապրանքների, ինչպես նաև անմաքս առևտրի խանութում վաճառքի համար նախատեսված ապրանքների դրոշմավորման դեպքում դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողից՝ որպես փոխհատուցում, գանձվում են այդ դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տպագրության համար հարկային մարմնի կատարած ծախսերը, եթե այդ ապրանքների մաքսային հայտարարագրում (Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանելու դեպքում՝ տարանցման մաքսային հայտարարագրում) նշված են դրոշմանիշերի (դրոշմապիտակների) թիվը, սերիաները, հերթական համարները (այդ թվում՝ միջակայքերով) և դրանց ստացման հաշիվ-վավերագրի համարն ու ամսաթիվը: