FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  32

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կարգապահական պատասխանատվության հիմքերը.
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
    1) հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարքագծի կանոնները խախտելը.
    2) իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը.
    3) աշխատանքային ներքին կարգապահական կանոնները պարբերաբար խախտելը.
    4) օրենքով սահմանված սահմանափակումները կամ անհամատեղելիության կամ «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածով սահմանված շահերի բախմանն առնչվող պահանջները չպահպանելը.
    5) առաքինության ստուգման բացասական արդյունքները.
    6) hակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից այնպիսի վարքագիծ դրսևորելը կամ գույքային դրության առնչությամբ այնպիսի անհամապատասխանությունը, որը հանգեցրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն տրամադրելուն.
2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարքագծի կանոնները սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սահմանած տիպային կանոնների հիման վրա.
3. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և նրա տեղակալների կարգապահական պատասխանատվության հիմք է նաև նրանց կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընդունած վարքագծի կանոնագրքով սահմանված կանոնների խախտումը, որի դեպքում, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում կիրառելի չեն սույն օրենքով նախատեսված կարգապահական վարույթի վերաբերյալ կարգավորումները: Սույն մասով նախատեսված դեպքերում վարույթը հարուցում և իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով.
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կանոնը չի վերաբերում այն դեպքերին, երբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կամ նրա տեղակալը թույլ է տալիս վարքագծի կանոնների և շահերի բախման այնպիսի խախտումներ, որոնք առնչվում են նրա՝ որպես քրեական վարույթի հանրային մասնակից հանդես գալու ընթացքում կատարած արարքին: