Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 15.5 Զեղչը. 1. Զեղչը ակցիայի մեկնարկին նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գնի կարճաժամկետ նվազեցումն է, որն իրականացվում է ապրանքի կամ ծառայության գնի նվազեցման տոկոսային արտահայտման կամ նվազեցված գնի մասին հրապարակային տեղեկացմամբ և ենթադրում է զեղչի ավարտից հետո մինչև զեղչի կիրառումը սահմանված գնի վերականգնում, բացառությամբ եթե նախորդ գնից տարբերվող այլ գնի սահմանումը պայմանավորված է տնտեսական պայմաններով (գործոններով). 2. Գնի իջեցումը չի համարվում զեղչ, եթե վաճառողը կամ ծառայություն մատուցողը չի հայտարարում իր կողմից ակցիա իրականացվելու մասին, կամ հրապարակային չի նշում, հայտնում կամ այլ կերպ տեղեկացնում գնի իջեցման մասին. 3. Ապրանքի կամ ծառայության գնի տոկոսային նվազեցումը կատարվում է ակցիայի մեկնարկի պահին նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գնից. 4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ակցիա իրականացնողը զեղչի մեկնարկի օրվանից ապահովում է զեղչի հրապարակման պահին նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գնի և զեղչի կիրառմամբ առաջարկվող գնի միաժամանակյա տեսանելիությունը սպառողին. 5. Ակցիա իրականացնողը զեղչ սահմանելիս կարող է նախատեսել սպառողների կողմից որոշակի գործողությունների կատարում ենթադրող և զեղչի կիրառումը պայմանավորող հստակ պայմաններ, որոնք պետք է լինեն պարզ և ընկալելի. 6. Զեղչը յուրաքանչյուր դեպքում կարող է տևել ոչ ավելի, քան մեկնարկի պահից երեք ամիս. 7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետը չի սահմանափակում ակցիայի գործողության ժամկետում սպառողի կողմից ձեռք բերված ապրանքի կամ ծառայության նկատմամբ ակցիայի պայմանների՝ ակցիայի ժամկետի ավարտից հետո կիրառման հնարավորությունը։ |