Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 20 Ապրանքի ծագման հավաստումը. 1. Ապրանքի ծագման հավաստման նպատակով մաքսային մարմինները հայտարարատուից կամ նրա լիազորած անձից կարող են պահանջել ապրանքների ծագումը հավաստող` Միության մաքսային օրենսգրքով կամ սույն օրենքով սահմանված փաստաթղթերը. 2. Ապրանքի ծագմանը վերաբերող՝ հայտարարագրված տեղեկությունները հաստատում են մաքսային մարմինները: Ապրանքի հայտարարագրված ծագումը հիմք է ընդունվում մաքսային մարմինների կողմից մաքսային ձևակերպումների կատարման համար, եթե ապրանքի ծագման երկրի կամ Կառավարության լիազորած մարմնի տված՝ հայտարարատուի ներկայացրած ապրանքի ծագման հավաստագրում այն նշված է որպես ծագման միակ երկիր. 3. Մաքսային մարմինը հայտարարատուի ներկայացրած ծագման հավաստագրի իսկության վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում հարցում է կատարում ապրանքի ծագման հավաստագիր տրամադրած երկրի լիազոր մարմիններին կամ կազմակերպություններին` լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ ստանալու համար: Հարցում կատարվելու դեպքում ապրանքների բացթողումն իրականացվում է հայտարարատուի հայտարարագրած ապրանքների ծագմանը համապատասխան հաշվարկված մաքսային և այլ վճարների վճարմամբ (վճարների վճարումից ազատմամբ)` մաքսային մարմինների կողմից Միության մաքսային օրենսգրքի 121-րդ հոդվածին համապատասխան հաշվարկված և փաստացի վճարված մաքսային և այլ վճարների գումարների դրական տարբերության վճարման ապահովումը ներկայացնելու պայմանով. 4. Մաքսային մարմիններն ապրանքների ծագման վերաբերյալ հարցման արդյունքներն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, որոշում են կայացնում հայտարարագրված ապրանքների համար հարցման արդյունքներին համապատասխան լրացուցիչ մաքսային և այլ վճարների վճարման անհրաժեշտության կամ բացակայության վերաբերյալ, որն առձեռն կամ փոստային կամ էլեկտրոնային եղանակով ուղարկվում է հայտարարատուին` կցելով որոշման կայացման հիմքերը: Մաքսային մարմինների կողմից որոշումն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հայտարարատուն վճարում է սույն հոդվածով սահմանված մաքսային և այլ վճարների գումարները և դրանք սահմանված ժամկետում չվճարելու համար օրենքով նախատեսված տույժերը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 20 5. Ապրանքների ծագման հավաստագիր ներկայացնելը Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող ապրանքների ծագման հաստատման համար պարտադիր պայման չէ, բացառությամբ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի. 6. Եթե ապրանքի կամ դրա փաթեթավորման վրա կամ ապրանքն ուղեկցող փաստաթղթերում նշված են ապրանքի ծագման մեկից ավելի երկրներ կամ այդպիսիք նշված չեն, ապա` 1) ծագման հավաստագրի կամ ծագման հայտարարագրի առկայության դեպքում մաքսային մարմինները հաստատում են դրանցում նշված ծագումը. 2) ծագման հավաստագրի կամ ծագման հայտարարագրի բացակայությամբ պայմանավորված՝ մաքսային մարմինների կողմից ապրանքի ծագումը հաստատելու անհնարինության դեպքում ապրանքների նկատմամբ կիրառվում են նշված երկրների նկատմամբ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուկ, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցների առավել բարձր դրույքաչափերը և ոչ սակագնային կարգավորման առավել խիստ միջոցները. 7. Ապրանքների ծագումից կախված՝ առանձնաշնորհումների, արտոնությունների կիրառության, ինչպես նաև արգելքների և սահմանափակումների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների պահպանվածության հանգամանքը հաստատելու նպատակով մաքսային մարմինները մաքսային հսկողության իրականացման շրջանակում կարող են պահանջել ապրանքի ծագման պարտադիր հաստատում: |